Ներքին 16 րոպե առաջ - 14:16 29-11-2026

Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա. ՆԳՆ

Նոր կենսաչափական փաստաթղթով անձինք չեն կարողացել քվեարկել այն դեպքում, երբ ցուցակում ընդգրկված է եղել իր նախկին անձը հաստատող փաստաթղթի տվյալներով, սակայն ներկայանում է նորով: ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել ընտրատեղամասերում նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման խնդրի մասին:
Պարզաբանումը՝ ստորև.
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որևէ ընտրատեղամասում առկա չէ տեխնիկական խնդիր, որի հետևանքով սարքերը չեն ճանաչում նոր կենսաչափական անձնագրերը կամ նույնականացման քարտերը։

Նոր կենսաչափական փաստաթղթով անձինք չեն կարողացել քվեարկել բացառապես այն դեպքում, երբ ընտրողը ընտրողների ցուցակում ընդգրկված է եղել իր նախկին՝ հին անձը հաստատող փաստաթղթի տվյալներով, սակայն քվեարկության ներկայանում է նոր փաստաթղթով։

Նման իրավիճակում ընտրողը պետք է դիմի Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ ստանալու տեղեկանք, որը կհաստատի, որ նախկին փաստաթղթի տվյալներով ընտրողների ցուցակում ընդգրկված անձին տրամադրվել է նոր անձը հաստատող փաստաթուղթ։

Տեղեկացնում ենք, որ անձը հաստատող կենսաչափական փաստաթղթերի ձևանմուշները նախապես պատշաճ կերպով մատակարարվել են հանրապետության տարբեր իրավասու մարմիններ, այդ թվում՝ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պատշաճ փորձարկումների և սարգավորումների կարգաբերման համար։

Այսպիսով, խնդիրը կապված չէ ընտրատեղամասերում առկա սարքերի աշխատանքի կամ նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ, այլ ընտրողների ցուցակում առկա տվյալների և ներկայացված փաստաթղթի տվյալների անհամապատասխանության հետ»։

Ամենից շատ դիտված

22:31 Գյումրիում պայթյունի հետևանքով  45-ամյա տղամարդ է մահացել
19:44 Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջը
22:18 Խորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվեի օգտին․ Նիկոլ Փաշինյան
23:28 Ռուսաստանում ևս կներդրվի IMEI միասնական համակարգ
15:06 Դավիթ Համբարձումյանին կարելի է ճանաչել որպես քաղբանտարկյալ․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
14:35 Փորձ է արվում ձևավորել թերուս հասարակություն, որն ավելի հեշտ է կառավարվում. Նարինե Դիլբարյանը՝ բուհ ընդունվելու նախագծի մասին
14:41 Նոր Սահմանադրությունը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան՝ իր բովանդակությամբ. Ռոբերտ Քոչարյան
15:04 Հույս ունենք՝ 2027-ին նոր միջnւկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Փաշինյան
20:16 Բրյուսովի համալսարանի ավելի քան 3000 ուսանող է ստորագրել բուհերի միավորման դեմ
11:30 Տիգրան Արզաքանցյանը գնացել է Մերգելյան ինստիտուտ, իսկ նրա կոնյակները՝ Հարկադիր