Երևան +12°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:27 04-08-2021

Հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ

Օգոստոսի 4-ի գիշերը և առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են սահմանային իրադրությունը։