Ներքին 2 ժամ առաջ - 22:03 28-11-2026

Գրքերը՝ աղբի համար, կրթվելը՝ քարոզչության

Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցի դիմաց գտնվող աղբարկղերի կողքին գրքեր են թափված, այդ թվում՝ այբբենարան, Րաֆֆու «Սամվելը»՝ ռուսերեն, ռուս գրողների գրքեր։

Oragir.News-ի տեսախցիկն արձանագրել է, թե գրքերն ինչպես են անփութորեն թափված աղբարկղի կողքին։

Հիշեցնենք, որ մեկ տարուց ավելի Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը քարոզարշավ էին անում «Կրթվելը նորաձև է» կարգախոսով։

Տակավին հայտնի չէ, թե ովքե՞ր են գրքեր նետել դպրոցի դիմացի աղբարկղի կողքին, նրանք «Կրթվելը նորաձև է» արշավի մասնակիցնե՞ր են, թե՞ սա սադրանք է ուղղված կրթության, կրթվելու, ընդհանրապես գրքի դեմ։

Հիշեցնենք նաև, որ նախկինում իշխանությունները կազմակերպում էին թղթի թափոնի հանձնման արշավ, որին մասնակցում էին գրեթե բոլորը։ Թղթի թափոն հանձնողին տալիս էին կտրոն, որով մարդը կարող էր նոր գրքեր ստանալ գրախանութից։ Այս ավանդույթի արդյունքում գրքերը չէին հայտնվում աղբարկղերում։

Մանրամասները՝ տեսանյութում։