Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ
Ուղիղ եթեր
Ներքին Միտք Խոսք 54 րոպե առաջ - 15:53 23-11-2026

Ամեն ինչ սկսվեց 2018-ի գարնանը ՝ ՀՀԿ ու Սերժ Սարգսյան «մերժելով»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2018-ի «հեղափոխության» վերջնական նպատակն էր հայ ժողովրդին հեռացնել «պատմական կաղապարներից»՝ պարտադրելով «ալիեւյան սահմանադրություն»։

Ամեն ինչ սկսվեց 2018-ի գարնանը ՝ ՀՀԿ ու Սերժ Սարգսյան «մերժելով»։

Դա ոչ թե մի քաղաքական ուժի ,այլ մի ողջ Անկախության գաղափարի ու Արցախյան շարժման մերժում էր,որին հաջորդեց Բոլթոնի հանձնարարականը հրաժարվելու «պատմական կաղապարներից»։

Նպատակն էր,որպես ինքնիշխան ու ինքնուրույն գործոն ՀՀ սուբյեկտայնության զրոյացումն էր։
Այնուհետեւ տեղի ունեցան Արցախի հանձնումը,Ցեղասպանության ճանաչումից հրաժարումն ու հարձակումը Հայ Եկեղեցիւ վրա։

Այս ծրագրի նպատակն էր նաեւ ՀՀ-ՌԴ դաշնակգային կապերի քայքայումն ու ՀՀ-ն դնել արտաքին կառավարման տակ թուրք-ադրբեջանական տանդեմից։

Իսկ վերջնական նպատակին հասնելու համար նրանց խանգարում է Անկախության հռչակագրի առկայությունը ու դա է պատճառը,որ նրանք կռիվ են հայտարարել Անկախության հռչակագրին։

Ի՞նչ պետք է անել…

1. Սատարել խորհրդարանական ընդդիմությանը ու թույլ չտալ 6 ընդդիմարիր մանդատների անցումը հակառակորդի ճամբար։

2. Բացատրել հասարակությանը,որ այս նախաձեռնությունը գալիս է արտաքին կենտրոններից / մասնավորապես նաեւ Ադրբեջանից/:

3. Չտրվել ճնշումներին ու լինել Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով Հայաստանի ադրբեջանացումը»։