Ներքին 3 տարի առաջ - 22:28 16-12-2022

Սերժ Սարգսյանը միակ ղեկավարն է, որ երկու անգամ Ադրբեջանին հաղթել է․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սերժը Եռատոն է բերել, դուք՝ ազգային նվաստացում, այ թուրքի «կոշիկ լպստողներ»։

Հանրապետականի վերջին հավաքից հետո որոշ նիկոլական թուրքի «отход»-ներ սկսել են վայրահաչել,թե Սերժ Սարգսյանն ինչո՞ւ էր մասնակցում հավաքին։

Կան նաեւ նիկոլիզմի հաճախորդներ, որոնք հանրային եթերում Սերժ են քննադատում, բայց Սերժին տեսնում «ավագ ախպեր» են ասում։

Ուրեմն հերթով ու շարքով սաղդ լսեք, այ թուրքի ու նիկիլիզմի «հաճախորդներ»։

Սերժ Սարգսյանը միակ ղեկավարն է, որ երկու անգամ Ադրբեջանին հաղթել է՝ 1990-ականներին, եւ 2016-ի Ապրիլյանի ժամանակ։

Սերժ Սարգսյանը ձեր Նիկոլին հաղթած Իլհամին նենց օրի էր հասցրել, որ վերջինս 2016-ի հոկտեմբերի 7-ին լացում էր, թե փակ դռների հետեւում միջազգային հանրությունը ճնշում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Սերժ Սարգսյանն ու իր թիմը ձեր նման Վազգեն Սպարապետի երազանքն ու Արցախյան պայքար չեն ուրացել, այ թուրքանատօական շահերի սպասարկուներ։

Սերժ Սարգսյանն ու Արցախյան պայքարի հերոսները հայ ազգին Եռատոն են պայքարել,իսկ Նիկոլը՝ պարտության խորհրդանիշ էրատո ջոկատ։

Մենք հաղթելու ենք,Հայը հաղթելու է, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։

Թույլ չենք տալու ձեզ հասնել ձեր պիղծ ու թրքամետ երազանքներին»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո