Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ
Ուղիղ եթեր
Ներքին 25 րոպե առաջ - 16:22 23-11-2026

Ազդակը ստացել ենք մերոնցից․ չկա ՔՊ-ական համայնքապետ, չկա զարգացում․ Գեղարքունիքի մարզպետի ապօրինի քարոզարշավը

Սևանի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը շարունակում է զարմացնել ընտրողներին ուղղված բացահայտ շեշտադրումներով։ Եթե նախկինում քաղաքական գործիչները փորձում էին քողարկել կուսակցական խտրականությունը գեղեցիկ և բարդ տերմինների տակ, ապա Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը որոշել է խոսել ուղիղ, պարզ և առանց ավելորդ դիվանագիտության՝ փաստացի բացահայտելով կուսակցական մոտեցումը։

Սևանում անցկացված հերթական հանդիպման ժամանակ, դիմելով դահլիճում հավաքված տարեց բնակիչներին, մարզպետը ոչ ավել, ոչ պակաս խոստովանել է, որ համայնքի խնդիրների լուծումը կախված է համայնքապետի՝ ՔՊ-ական լինել-չլինելուց;

«Մենք ձեր դուռն ենք եկել ևս մեկ անգամ քվե խնդրելու, եկել ենք քվե խնդրելու համայնքային իշխանություն ձևավորելու համար։ Հիմա մեր խնդրանքը ո՞րն է. հաշվի առնելով, որ Սևանում այսօր չունենք ուղիղ համագործակցություն ներկա համայնքային իշխանության հետ, ու Սևանը դրա արդյունքում տուժում է՝ այնքանով, որ իր արագ զարգացումը չի կարողանում ապահովել, հիմա մենք եկել ենք խնդրենք, որ հնարավորություն տաք այն ուժին, ով արագ տեմպով զարգացում կբերի ձեզ համար»,- հայտարարել է մարզպետը՝ թերևս մոռանալով, որ կառավարությունն ու մարզպետարանը պարտավոր են աշխատել բոլոր համայնքների համար՝ անկախ նրանից, թե ում են ընտրել բնակիչները։

Բայց սա դեռ ամենը չէ։ Իր ելույթում Կարեն Սարգսյանը հայտնվել է հետաքրքիր տրամաբանական ծուղակում. մի կողմից նա ստիպված ընդունել է, որ Սևանում աշխատանքներ, այնուամենայնիվ, արվել են, մյուս կողմից՝ փորձել է բացատրել, թե ինչու «հրաշքը» դեռ տեղի չի ունեցել։
«Այս ընթացքում արվել է բոլոր հնարավորը, որպեսզի Սևանի բոլոր բնակավայրերը կարողանան համաչափ զարգացում ապրել, բայց, ցավոք, չի ստացվել։ Չի ստացվել այն պատճառով, որ ուղիղ աշխատանք չի եղել։ Սևան խոշորացված համայնքն օգտվել է բոլոր այն ծրագրերից, որոնցից կարողացել են օգտվել բոլոր համայնքները, բայց այն հավելյալ հնարավորությունները, որոնք կարող են գալ համայնք՝ չի եղել այդ աշխատանքը»,- նշել է նա։

Պարզվում է՝ պետական ռեսուրսներից բացի, գոյություն ունեն նաև ինչ-որ առեղծվածային «հավելյալ հնարավորություններ», որոնք բացվում են միայն կախարդական գաղտնաբառով՝ «ՔՊ»։ Եվ որպեսզի սևանցիների մոտ որևէ կասկած չմնա, թե ինչպես է աշխատում այդ մեխանիզմը, մարզպետն ավելացրել է գլխավոր փաստարկը. «Այսինքն՝ մենք ազդակը ստացել ենք մերոնցից, եկել ենք դրա լուծումը տալու... դուք եք որոշելու՝ արդյոք ուզո՞ւմ եք առաջիկա հինգ տարիներին ձեր գյուղերում աշխատանք արվի։ Կա այդ հնարավորությունը ուղիղ աշխատանքի, որովհետև ՔՊ-ի հաղթանակի դեպքում ուղիղ աշխատանք է լինելու կառավարության հետ, այդ ուղիղ աշխատանքի արդյունքում Սևանն ավելի լավն է դառնալու»։

Ահա այսպես՝ պարզ ու մատչելի։ Եթե «ազդակը» գալիս է «մերոնցից», խնդիրը լուծվում է, իսկ եթե խնդրի մասին բարձրաձայնում է ոչ «յուրային» համայնքապետը կամ պարզապես սովորական քաղաքացին, ապա, ըստ մարզպետի տրամաբանության, ազդակը տեղ չի հասնում։ Ստացվում է մի զավեշտալի իրավիճակ. իշխանության ներկայացուցիչներն առանց վարանելու հայտարարում են, որ քանի դեռ համայնքապետը իրենց թիմից չէ, բնակիչները ստիպված են հաշտվել թերի զարգացման հետ, բայց հենց իրենց թեկնածուն ընտրվի, կսկսվի «ուղիղ աշխատանքը»։

Մնում է միայն հարցնել՝ եթե կառավարությունն այդքան շատ է ուզում Սևանը «ավելի լավը դարձնել», ի՞նչն էր խանգարում դա անել մինչև նոյեմբերի 29-ը՝ առանց սևանցիների առաջ քաղաքական պայմաններ դնելու։