Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ
Ուղիղ եթեր
Ներքին 33 րոպե առաջ - 16:14 23-11-2026

Ընդդիմությունը վախենում է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների․ Ալխաս Ղազարյան

Անիմաստ է սպասել ընդդիմության արձագանքին, քանի որ նրանք ստում էին, երբ ասում էին, թե փոխարինելու են գործող իշխանությանը։ Այս մասին նոյեմբերի 23-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։

«Ակնհայտ է և բնական, որ նրանք չունեն հանրային աջակցություն։ Բացի այդ, նրանք մտահոգված ու վախեցած են նաև այն հանգամանքից, որ մենք պատրաստ ենք գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

Չէ՞ որ հիմա բոլորիս համար պարզ է, թե ինչ պետք է սպասել նրանցից ընտրությունների ժամանակ՝ մասնավորապես ընտրակաշառք և կեղծիքների մնացած բոլոր մեթոդները, որոնք նրանք կփորձեն կիրառել։ Մենք գիտենք նրանց գործելաոճը և թույլ չենք տա դա։

Հենց այս պատճառով նրանք բոլոր ուղղություններով մտավախություններ ունեն։ Հակառակ դեպքում կա միայն մեկ ուղիղ ճանապարհ՝ գնալ հանրաքվեի։ Իսկ ինչո՞ւ չեն գնում հանրաքվեի։ Այս հարցը պետք է ուղղել ընդդիմությանը»,- իր հերթին նշել է իշխող կուսակցության խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։