Ներքին Տեսանյութ 52 րոպե առաջ - 11:31 13-09-2026

Անգրագիտությունը 2018 թ. սկսվեց, վարչապետը թող մեղավորներ, քավության նոխազներ չփնտրի. ուսուցիչ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի դպրոցներում կրթության որակի վերաբերյալ վերջին օրերին արված հայտարարություններով փորձում է մատնանշել պատասխանատուների՝ հայտարարելով, որ դպրոցներում դեռևս կան «տգիտություն դասավանդող» տնօրեններ ու ուսուցիչներ, իսկ «տգետ տնօրենները պետք է ազատվեն աշխատանքից»։

Փաշինյանը այդ մասին հայտարարել է սեպտեմբերի 11-ի կառավարության նիստում՝ անդրադառնալով աշակերտների գրագիտության վերաբերյալ միջազգային հետազոտության արդյունքներին։ Վարչապետի խոսքով՝ դպրոցներում առկա խնդիրների պատճառներից մեկն այն է, որ տնօրեններ և ուսուցիչներ կան, որոնք «տգիտություն են դասավանդում»։ Նա նաև նշել է, որ այդպիսի տնօրենները «տասնյակներով են»։

Սակայն կրթության ոլորտի ներկայացուցիչները հարց են բարձրացնում՝ արդյո՞ք տարիների ընթացքում կուտակված խնդիրների պատասխանատուները միայն ուսուցիչներն ու տնօրեններն են։

Շիրակի մարզում 1996 թվականից ուսուցչական աշխատանք կատարող Արմինե Գևորգյանը Oragir.News-ի հետ զրույցում ասում է՝ իր մասնագիտական գործունեության ընթացքում նման ցածր որակի կրթություն չի տեսել։

«Անգրագիտությունը 2018 թ. սկսվեց, վարչապետը թող մեղավորներ, քավության նոխազներ չփնտրի»,- ասել է Գևորգյանը։ Ուսուցչի խոսքով` կրթության ոլորտը այս իշխանությունն է քանդել։

Մանրամասները` տեսանյութում։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում