Ներքին Միտք 9 ամիս առաջ - 19:02 06-10-2025

Անգրագիտությունը, գռեհկությունը, անճաշակությունը եթերից թափվում են հեռուստադիտողների գլխին. լրագրող

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հայաստանի հեռուստաընկերությունների բացարձակ մեծամասնությունը նորություններ չի հաղորդում, դրանց անվան տակ «2-րդ թարմության»՝ երեկվա լուրերն է հայտնում՝ «պաշտոնական սոուսով»։

Իբր մշակույթ տարածող, հանրությանը կրթող շատ հեռուստաընկերություններ կան, ՔՊ-ական իշխանությունը մտադրվել է «Շողակաթը» զրկել ֆինանսավորումից։

Անգրագիտությունը, գռեհկությունը, անճաշակությունը եթերից թափվում է հեռուստադիտողների գլխին։ Երեկ՝ հոկտեմբերի 5-ին «Ֆասթ սպորտ» հեռուստաընկերությունը ցուցադրեց ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի առաջնության «Յուվենտուս»- «Միլան» խաղը, էկրանին գրված էր՝ 16+։

Այդ խաղի մեջ ի՞նչ էրոտիկ կամ այլ տեսարաններ կան, որ 16 տարեկանից ցածր տարիք ունեցողներին արգելված էր դիտել այն։ Սովորական անփութություն՝ հեռուստաընկերության աշխատանքում։ ՏՎ-ներով ցուցադրվող ֆիլմերում զուգահեռ ընթացող, հայերեն թարգմանություններն շատ անգրագետ են։

Երեկ հեռուստաընկերություներից մեկը խորհդային ֆիլմ էր ցուցադրում 1941-45 թթ․ պատերազմի մասին, խորհրդային զինվորը դիմեց կապիտանին, էկրանին գրվեց ՝ պարոն կապիտան։ Այդ հեռուստաընկերությունում թարգմանության տեքստերի կենդանի խմբագիր չունե՞ք։

Ամենից շատ դիտված