Ներքին 47 րոպե առաջ - 23:12 14-10-2026

Կենտրոնի դպրոցներն անցել են հեռավար ուսուցման՝ առանց նախապես տեղեկացնելու

Այս օրերին Երևանում ակտիվ կազմակերպչական աշխատանքներ են տարվում COP17-ին ընդառաջ: Միջազգային համաժողովը, տարբեր հարթակներում բնապահպանական խնդիրների մասին բարձրաձայնելու հնարավորություն ընձեռելուց զատ, որոշակի անհարմարություններ է ստեղծել մայրաքաղաքի բնակիչների համար:

Բանն այն է, որ պետբյուջեից հսկայական գումարներ ծախսելուց բացի՝ Երևանի հատկապես կենտրոնում պարբերաբար փողոցներ են փակվում, սահմանափակվում է երթևեկությունը, իսկ վերջին հինգ շաբաթների ընթացքում Երևանի դպրոցներում դասերը կազմակերպվում են 6-օրյա աշխատանքային գրաֆիկով, որպեսզի համաժողովի անցկացման օրերին դպրոցներին տրվող աշնանային մեկշաբաթյա արձակուրդը հնարավոր լիներ դարձնել երկշաբաթյա:

Oragir.News-ը այսօր տեղեկացավ, որ մայրաքաղաքի կենտրոնում դպրոցներն անցել են հեռավար ուսուցման՝ առանց նախապես տեղյակ պահելու, ընդ որում՝ խոսքը նաև առաջինդասարանցիների մասին է:

Այս ամենից հետո հարց է առաջանում՝ արդյո՞ք COP17-ի պատճառով բնակիչներին պատճառած բոլոր անհարամարությունները և ծախսած գումարները արդարացված են: