Ներքին Խոսք 56 րոպե առաջ - 21:00 14-10-2026

«Սարսափելի» առավոտներ. ինչու է ուշանում Երևանի մետրոյի վագոնների համալրումը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Առավոտյան պիկ ժամերին Երևանի մետրոպոլիտենի կայարաններում և վագոններում տիրող գերբեռնվածությունը շարունակում է մնալ մայրաքաղաքի ամենացավոտ խնդիրներից մեկը։

Քաղաքացիները պարբերաբար ահազանգում են, որ ստիպված են լինում բաց թողնել մի քանի գնացք՝ վագոններում ֆիզիկապես տեղ չլինելու պատճառով։ Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Աննա Ասլանյանը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ այս պահի դրությամբ հնարավոր առավելագույնն արվում է ուղևորափոխադրումը սպասարկելու համար. «Վագոնային պարկն ինչ կա՝ ամբողջությամբ գծերում է, երթևեկության մեջ»,- ասաց նա։

Ասլանյանը չի հերքում, որ մետրոյի վագոններն արդեն տարիների պատմություն ունեն և բավականին մաշված են, այդ իսկ պատճառով պարբերաբար ստուգումների են ենթարկվում․ «Որոշակի կիլոմետր անցնելուց հետո վագոնները պարտադիր գնում են դեպո՝ տեխնիկական ստուգման։ Դա պարտադիր է, դա անվտանգության հետ է կապված»։ Ընդ որում, ստուգումները կախված չեն կոնկրետ ժամային գրաֆիկից, այլ իրականացվում են բացառապես ըստ անցած կիլոմետրաժի»։

Իսկ թե երբ է նախատեսվում ավելացնել վագոնների քանակը շարժակազմերում, Աննա Ասլանյանը նշեց, որ այդ հարցը մշտապես գտնվում է ղեկավարության ուշադրության կենտրոնում:

«Քննարկումներ լինում են, քննարկվել է նաև քաղաքապետարանի գործակարգավարական նիստերի ժամանակ, պարոն Սեդրակյանը (մետրոպոլիտենի տնօրենը-խմբ․) ամեն ինչ անում է, որ գործընթացը արագացնի, սակայն խնդրի արագ լուծման գլխավոր խոչընդոտը հսկայական ֆինանսական միջոցներն են։ Մեկ վագոնը մոտավորապես 2 միլիոն եվրո արժի»,- նշում է մեր զրուցակիցը։

Թեև մետրոյի ներկայացուցիչը հստակ ժամկետներ չկարողացավ նշել, թե երբ գծերում կհայտնվեն հաջորդ ավելացված վագոնները, այնուամենայնիվ, հույսի նշույլներ կան։ Նրա խոսքով՝ Կառավարության ներդրումային հիմնադրամի նիստում ևս քննարկվել է համապատասխան գումար հատկացնելու հարցը։

«Թե երբ կլինի՝ այս պահի դրությամբ հստակ ոչինչ դեռ չեմ կարող ասել, գիտեմ, որ քննարկումները ակտիվ ընթանում են»,- եզրափակեց Աննա Ասլանյանը։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է
12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
18:00 Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը
16:50 Ինչպես կարմիր գծերի 2․1 մլրդ-ը բաշխեցին իրենց մեջ, այնպես էլ խցանումների հարցը կլուծեն
11:21 ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի և Խարկովի մարզերի էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների մասին