Արտաքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 09:31 11-10-2026

Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 309-ը՝ վիրավորվել։

Այս մասին հոկտեմբերի 11-ին հայտնել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը։

AFP գործակալության փոխանցմամբ՝ դիվանագիտական աղբյուրը կատարվածի պատասխանատվությունը վերագրել է եմենյան հուսիներին, որոնք հրթիռ են արձակել օդանավակայանի ուղղությամբ։

Զոհերի թվում են Սաուդյան Արաբիայի չորս, Բանգլադեշի երկու և ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Հորդանանի, Սիրիայի, Պաղեստինի ու Սուդանի մեկական քաղաքացի։ Վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է։

Reuters-ի տվյալներով՝ սա մեկ շաբաթվա ընթացքում օդանավակայանի վրա իրականացված արդեն երրորդ հարձակումն է։ Նախորդ երկու հարձակումների հետևանքով չորս մարդ էր զոհվել, իսկ Սաուդյան Արաբիայի առևտրային ինքնաթիռը լուրջ վնասներ էր կրել։

Աղբյուրների փոխանցմամբ՝ հիվանդանոցները գերծանրաբեռնված են եղել, իսկ վիրավորներին տեղափոխել են շտապօգնության մեքենաներով և ուղղաթիռներով։

Հարձակման մասին նախազգուշացում չի եղել, և Սաուդյան Արաբիայի վտանգների մասին ծանուցման համակարգը չի գործել։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
14:10 Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը. Ալիև
14:04 9-րդ դասարանցիներին հանձնարարում են քրեական ենթամշակույթը խրախուսող ռուսական սերիալ դիտել. Հովհաննես Դանիելյան
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
19:36 Ամասիայում՝ նախկին ընդդիմադիրն ընդդեմ նախկին ՔՊ-ականի եղբոր, Աշոցքում՝ ՔՊ-ն առանց մրցակիցների
13:00 «Քո Սահմանադրությունը» բելառուսացման դուռ է բացում