Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 22:02 16-10-2021

Թեհրանը հայտարարել է, որ Էր -Ռիադի հետ բանակցությունները կարող են բարելավել Իրանի և Եգիպտոսի հարաբերությունները

Թեհրանի եւ Էր-Ռիադի միջեւ հարաբերությունների հնարավոր բարելավումը դրական ազդեցություն կունենա Իրանի եւ Եգիպտոսի միջեւ իրավիճակի կարգավորման վրա: Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի ԱԳՆ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի վարչության գլխավոր տնօրեն Միր Մասուդ Հոսեյնյանը:

«Այս պահին մենք փորձում ենք բարելավել հարաբերությունները Եգիպտոսի հետ, սակայն այս գործընթացը դանդաղ է ընթանում», - մեջբերում է ISNA-ն:

Դիվանագետի խոսքով՝ «Կահիրեի հետ հարաբերություններում Թեհրանը կանգնած է երկու լուրջ խնդրի առջեւ»: «Մոտ երկու տարի առաջ իրանական տանկերը Եգիպտոսի կողմից ձերբակալվեցին կեղծ պատրվակով՝ առանց ապացույցներ ներկայացնելու: Բացի այդ, այս երկրում Իրանի մի քանի քաղաքացիների մահապատիժ է սպասվում՝ թմրանյութ փոխադրելու համար»,- հայտարարել է նա: Հոսեյնյանը նշել է, որ «մինչ այժմ իրանական կողմին հաջողվել է ստանալ այդ պատժաչափերի կասեցումը»:

Հոկտեմբերի 11-ին Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասաց, որ մինչ այժմ Բաղդադում տեղի է ունեցել Թեհրանի և Էր-Ռիադի միջև բանակցությունների չորս փուլ: Բացի այդ, կողմերը կապ են հաստատել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Նրա խոսքով՝ երկխոսությունը կենտրոնացած է երկկողմ եւ տարածաշրջանային խնդիրների վրա, այդ թվում՝ Պարսից ծոցում եւ Եմենում տիրող իրավիճակի վրա:

Օգոստոսի 9-ին Խաթիբզադեն նշել էր, որ Սաուդյան Արաբիան և Իրանը գտնվում են միմյանց միջև որոշ հակասությունների լուծման ճանապարհին: Հունիսի 21-ին Իրանի նոր նախագահ Էբրահիմ Ռաիսին ընտրություններից հետո առաջին մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Թեհրանի և Էր-Ռիադի երկխոսության և դեսպանատների վերադարձի համար խոչընդոտներ չկան:

Էր-Ռիադի և Թեհրանի միջև հարաբերությունները լրջորեն վատթարացել են 2015-ի մարտին՝ Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական գործողության մեկնարկով Անսար Ալլահի (Հութիների) շարժման դեմ, որը շարունակվում է մինչ օրս: Իրանը Թագավորության այս գործողությունները դիտարկում է որպես տարածաշրջանում իրավիճակի ապակայունացում: Սաուդյան կողմն իր հերթին մեղադրում է Թեհրանին, որն իր զենքը, մասնավորապես անօդաչու թռչող սարքերը ուղղում են Սաուդյան Արաբիայի դեմ:

Ամենից շատ դիտված

20:30 Քննարկումը փակ է. երկաթուղու վրա ծախսված փողերը գերչափազանցված են․ տնտեսագետ
12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
22:43 Սահմանադրության համար պատերազմ չի լինում, թող այս թեզը առաջ չտանեն. Աննա Գրիգորյան
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
22:24 Նիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդումով. Լևոն Զուրաբյան
23:20 Սահմանադրության փոփոխության հարցը պետք է քննարկել այս իշխանության հեռանալուց հետո. Աննա Գրիգորյան
22:58 Փոշի և երթևեկության խաթարում. ինչպես է ընթանում Խանջյան փողոցի վերանորոգումը
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
07:53 ՔՊ-ում սպասում են Արմեն Գրիգորյանի հաջորդ քայլին․ «Ժողովուրդ»
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին