ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ երկարաձգել Իրանի հետ Փոխըմբռնման հուշագրի (MoU) գործողությունը։
«Իրանը մեծ դժվարությունների մեջ է։ Նրանց մոտ գնաճը կազմում է 300%։ Երկիրը քաոսի մեջ է, իսկ նրանց զինված ուժերը լիովին ջախջախված են... Նրանք չեն կնքում այն գործարքը, որը ես անհրաժեշտ եմ համարում»,- հայտարարել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
ԱՄՆ նախագահը նաև կրկին ընդգծել է, որ Թեհրանը երբեք չի միջուկային զենք ստանա։