Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 20:33 29-11-2023

Դիվանագետները ձգտում են երկարաձգել Գազայի հրադադարը

Կատարում միջազգային միջնորդներն աշխատում են հրադադարը երկարաձգելու ուղղությամբ, որպեսզի ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը կարողանան ազատ արձակել ավելի շատ պատանդների և բանտարկյալների։ Այս մասին հայտնում է BBC-ն:

Մասնավորապես Միացյալ Նահանգները Իսրայելին կոչ է արել Գազայում պահպանել Պաղեստինի բնակիչներին, եթե պատերազմը վերսկսելու իր խոստումը իրականացնի։

Զինադադարի մեկնարկից ի վեր վերջին փոխանակման ժամանակ Իսրայել հայտնել է, որ իր 10 քաղաքացի և Թաիլանդի երկու քաղաքացի ազատվել են արձակվել ՀԱՄԱՍ-ի կողմից և վերադարձվել Իսրայել: Սակայն Իսրայելն էլ իր հերթին ազատ է արձակել 30 պաղեստինցի բանտարկյալների։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իսրայելի հետախուզական ծառայության` Մոսադի ղեկավար Դեյվիդ Բարնեան հանդիսանում էր ՀԱՄԱՍ-ի հիմնական միջնորդը՝ հրադադարի երկարաձգման և ավելի շատ պատանդների ազատ արձակելու հարցով: Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է մեկ օրով երկարաձգել հրադադարի ռեժիմը` ՀԱՄԱՍ-ի կողմից ազատ արձակած յուրաքանչյուր 10 պատանդի դիմաց՝ համաձայն Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված գործարքի:

Միևնույն ժամանակ ակնկալվում է, որ ՀԱՄԱՍ-ը շատ ավելի մեծ պահանջներ կներկայացնի։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները