Արտաքին 1 ժամ առաջ - 13:47 08-08-2026

Ջո Բայդենի քաղցկեղը տարածվել է ոսկրերում և նրան ուժեղ ցավ է պատճառում

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, հայտնել է, որ իր հոր քաղցկեղը տարածվել է ոսկրերում և այլ օրգաններում։ BBC News-ի հարցազրույցում նա պատմել է, որ հիվանդությունը 83-ամյա նախկին նախագահին ուժեղ ցավեր է պատճառում և լրջորեն վատթարացնում է նրա վիճակը։

«Քաղցկեղը շատ ծանր բան է։ Շատ տխուր է դա տեսնելը»,- ասել է Հանթեր Բայդենը՝ չկարողանալով զսպել հույզերը։
Նրա խոսքով՝ հիվանդությունը «մետաստազներ է տվել ոսկրերում և այլ տեղերում», հոր վիճակը «շատ ցավոտ» և «հյուծիչ» է։

Հանթեր Բայդենը հորն անվանել է «մեր ընտանիքի կենտրոնը» և ասել, որ նրան համարում է լավագույն հայր, ամուսին և պապիկ։ «Միակ բանը, որ հիմա կարող եմ ասել հորս և նրա առողջության մասին, այն է, որ կուզեի՝ նա ավելի շատ բողոքեր»,- հավելել է նա։

Հարցազրույցում Հանթեր Բայդենը նաև մեկնաբանել է իրեն լիակատար և անվերապահ ներում շնորհելու հոր որոշումը, որը ստորագրվել էր 2024 թվականի դեկտեմբերին։ Նա ընդունել է, որ ներում շնորհելը վատ որոշում էր ամերիկյան հասարակության շահերի, Սահմանադրության և Ջո Բայդենի քաղաքական ժառանգության տեսանկյունից, սակայն հայտնել է, որ շնորհակալ է հորն այդ քայլի համար։

«Ի՞նչ կմտածեիք իմ հոր մասին, եթե նա դա ինձ համար չաներ»,- ասել է Հանթեր Բայդենը։
Նա նշել է, որ Ջո Բայդենը գնացել է այդ ներմանը՝ վախենալով, որ որդին կդառնա Դոնալդ Թրամփի վարչակազմի թիրախը։ Միևնույն ժամանակ, Հանթերը հայտնել է, որ մինչև պաշտոնական որոշումը ինքն ու հայրը չեն քննարկել ներում շնորհելու հնարավորությունը։

Ջո Բայդենը որդուն ներում է շնորհել 2024 թվականի դեկտեմբերին՝ չնայած նախկինում բազմիցս հայտարարել էր, որ չի միջամտելու նրա քրեական գործերին։ Ներումը վերաբերում էր զենքի ապօրինի պահման գործով դաշնային դատավճռին, հարկային գործին, Հանթերն ընդունել էր մեղքը, ինչպես նաև 2014-2024 թվականներին նրա կողմից կատարված ցանկացած այլ դաշնային հանցագործության։

Հանթեր Բայդենը նաև պատմել է թմրամիջոցներից ծանր կախվածության մասին։ Նրա խոսքով՝ ամենածանր շրջանում նա օրական գրեթե մեկ գալոն օղի էր խմում և գրեթե յուրաքանչյուր 15 րոպեն մեկ կրեկ էր օգտագործում։ Նա այդ շրջանն անվանել է «դժոխք երկրի վրա» և հայտարարել, որ թմրանյութերն ու ալկոհոլը սկզբում իրեն թվում էին տագնապի և միայնության դեմ պայքարելու միջոց, սակայն ի վերջո քիչ էր մնում սպանեին իրեն։

Հանթեր Բայդենը հավելել է, որ չի պատրաստվում առաջադրվել ընտրովի պաշտոններում և ցանկանում է օգնել այլ մարդկանց՝ հաղթահարել կախվածությունը։

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը