Ներքին Միտք 10 ամիս առաջ - 22:37 28-08-2025

Այս անգամ անհարմարություն են պատճառում երեխաներին, որոնց համար նույնիսկ 5 րոպե շուտը կարող է դառնալ սթրեսի պատճառ

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հանրակրթական դպրոցներում դասերը կմեկնարկեն 8.15-ին՝ 8.30-ի փոխարեն: Այս «իմաստուն» որոշման բացատրությունը այն է, թե այդպես երեխաները չեն մնա խցանման մեջ, առավոտյան երթեւեկությունն էլ կթեթեւանա:

Ի՞նչ է փոխելու 15 րոպեն, բացի երեխայի կյանքում անհարմարությունից: Վստահ եմ՝ գործնականում ոչինչ: Երթեւեկությունը թեթեւանալու է ուղիղ այնքան, որքան թեթեւացել է մինչեւ հիմա քաղաքապետարանի սահմանած մյուս կարգավորումների «արդյունքում»: Իսկ փորձը ցույց է տալիս, որ ինչքան փորձում են կարգավորել, դրանից ավելանում են միայն անհարմարությունները:

Այս անգամ իհարկե որոշել են անհարմարություն պատճառել ոչ թե վարորդներին, այլ երեխաներին, որոնք ստիպված են լինելու առավոտյան արթնանալ առնվազն 15 րոպե շուտ:

Մասնագետ չեմ իհարկե, բայց վստահ եմ, որ երեխաների համար նույնիսկ հինգ րոպե շուտը կարող է դառնալ սթրեսի պատճառ:

Կամ, սթրեսի է վերածվելու դպրոց գնալուն պատրաստվելը, քանի որ հարկ կլինի ամեն ինչ անել սովորականից ավելի արագ:
Հանրագումարում մնալու է հենց սթրեսը, որը կառաջացնի դասապրոցեսի վրա ազդելու մեծ ռիսկ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը