Ներքին 1 ժամ առաջ - 11:39 07-07-2026

Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել են Պարոնյան թատրոնի ենթակառուցվածքները

Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնովին վերանորոգվել են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ենթակառուցվածքները։ Ընդգծենք, որ թատրոնի հիմնանորոգումը ռազմավարական նշանակություն ունի․ առջևում թատրոնի հոբելյանական 85-րդ թատերաշրջանն է։

Ֆասթ Բանկի շնորհիվ թատրոնն իր հանդիսատեսին կդիմավորի արդեն բարելավված և հարմարավետ ենթակառուցվածքներով։

«Շնորհակալ ենք Ֆասթ Բանկին այս ծրագիրն իրականացնելու համար, շնորհակալ ենք, որ հանրապետության սրտում գտնվող թատրոնին աջակցություն ցուցաբերեց, և մենք կարողացանք լինել այս ծրագրի մեջ, որը շատ կարևոր քայլ է մշակույթի հանդեպ։ Առանց այս համագործակցության հնարավոր չի մշակույթը զարգացնել։ Փոքր-փոքր քայլերով, կարծում եմ, ավելի մեծ նվաճումներ պետք է ունենանք», - ասել է Հ․ Պարոնյանի անվան
երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրենի տեղակալ Էդգար Կարապետյանը։

Հավելենք, որ Ֆասթ Բանկը շարունակական ներդրումներ է կատարում Հայաստանում մշակութային օջախների ենթակառուցվածքների հիմնանորոգման մեջ՝ արժևորելով հանդիսատեսի և թատրոնների աշխատակազմի արժանապատիվ մշակութային և աշխատանքային միջավայր ունենալը։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։