Ուղիղ եթեր
Ներքին 10 ամիս առաջ - 18:28 28-08-2025

Արձակուրդի մեջ եմ, գամ՝ կհասկանամ. Շիրակի մարզպետը՝ Փաշինյանի «ազատագրական պայքարին» միանալու մասին

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է Վեհափառի հեռացման հարցին։ Փաշինյանն ասել է, որ իր պլանները չեն փոխվել, դա անփոփոխելի պլան է։

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ իմ դիրքորոշումները որևէ փոփոխություն չեն կրել և չեն կարող կրել որևէ հանգամանքի ներքո: Կտրիճ Ներսիսյանը պետք է վեհարանից հեռանա»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Նա նաև շեշտել է, որ անձամբ ինքն է առաջնորդելու գործընթացը։

Oragir.News-ը Շիրակի մարզի ՔՊ-ական տարբեր պաշտոնյաներից փերձել է ճշտել, արդյո՞ք կմիանան Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «ազատագրական» պայքարին։

ՔՊ-ական պաշտոնյաներից շատերը տարբեր պատճառաբանություններով փորձեցին չպատասխանել հարցերին։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ արձակուրդում է։

«Ես արձակուրդի մեջ եմ, չեմ էլ հետևել հայտարարություններին։ Արձակուրդից գամ` հասկանանք ինչի մասին է խոսքը։ Ես հիմա չեմ կարող մեկնաբանել ոչ մի բան, որովհետև վաբշե տեղյակ չեմ»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտարարել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։

Նշենք, որ մոտ երկու ամիս առաջ Շիրակի մարզպետը Oragir.News-ին տված հարցազրույցում ասել էր, որ հարյուր տոկոսով կիսում է Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսությունը։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
09:55 Հաղթանակ չի լինի. Զելենսկին հայտարարել է Պուտինին կանգնեցնելու միակ միջոցի մասին
09:34 Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. իրար են բախվել մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. կա զոհ
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
22:45 Քիչ էր մնում վիրահատեին. ինֆլուենսեր Աքսաննան ահազանգել է եղունգների լիցքից հետո առաջացած սարսափելի խնդրի մասին