5 միլիոն դառնալու ամենակարճ ճանապարհը՝ կարճ կիսաշրջազգեստ 
copy image url

5 միլիոն դառնալու ամենակարճ ճանապարհը՝ կարճ կիսաշրջազգեստ 

Միտք Ներքին 3 ամիս առաջ - 09:00 19-03-2025
Ժողովրդագրական խնդիրները ՀՀ-ում մտահոգիչ են։ Տարածաշրջանի երբեմնի հեգեմոն ու դոմինանտ էթնոսն այժմ փոքրամասնություն է կազմում։ Մեր կշիռը գնալով նվազում է, ու էապես թուլանում էն մեր դիրքերը տարածաշրջանում և աշխարհում։

Ինչպե՞ս բազմացնել հայ ժողովրդին։ Ինչպե՞ս անել, որ ՀՀ-ում ապրող 3 միլիոնն ավելանա, դառնա 5 մլն։

Դեմոգրաֆիական խնդիրների լուծման տարբեր մոտեցումներ կան։ Ժամանակին մեծ հաջողությունների են հասել գերմանացիները Եվրոպայում, Ասիայում՝ հնդիկները, չինացիները և այլն։ Յուրօրինակ մոտեցում ունեն ռուսները։ «Տարուսա (քաղաք ՌԴ Կալուգայի մարզում) քաղաքի պատգամավորները բնակիչներին խնդրում են արևոտ օրերին ավելի հաճախ կրել կարճ կիսաշրջազգեստ»,- այս հաղորդագրությունը հայտնվել է քաղաքային խորհրդի պատգամավոր Եվգենի Ռուդենկոյի էջում։ Հայտնում են ռուսական կայքերը։

Գրառման հեղինակի կարծիքով՝ կարճ կիսաշրջազգեստ հագնելու միջոցով հնարավոր է բարձրացնել ծնելիությունը Ռուսաստանում։ Խնդիրը հրատապ է, քանի որ բնակչությունը վերջին տարիներին կտրուկ նվազել է պատերազմի, արտագաղթի պատճառով։ Ըստ պատգամավորի՝ կարճ կիսաշրջազգեստով աղջիկներն ամուսնանալու ավելի մեծ հավանականություն ունեն, իսկ նման հագուստը իսկական տղաներին դուր է գալիս։ Այսինքն՝ չի բացառվում, որ ՌԴ-ում այս մեթոդի կիրառությամբ լուծվեն ժողովրդագրական խնդիրներ։

ՀՀ-ում իրավիճակը քիչ է տարբերում ՌԴ-ից։ 2020-ին՝ պատերազմից առաջ, Նիկոլ Փաշինյանը հեղափոխական էյֆորիայի տակ նախանշում էր, որ ՀՀ-ում բնակչությունը 2050-ին կլինի 5 մլն։ ՔՊ-ական իշխանության աղետալի, խայտառակ, ակնառու սխալների, հակաժողովրդական որոշումների, արտագաղթի հետևանքով բնակչությունը չի ավելացել, իսկ Արցախից բռնի տեղահանվածների, պատերազմի, անապահովության, բռնաճնշումների և այլ սոցիալական պատճառներով շատ ավելի հեռու ենք 5 միլիոնի նշաձողից։

Չարժե՞ ընդօրինակել ռուսներին։

Նախընթաց տարիներին ՀՀ-ն շատ հարցերում ընդօրինակել է ռուսներին, արտագրել բազմաթիվ օրինագծեր, մշակութային նախագծեր, հեռուստահաղորդումներ։ ՌԴ-ն մշակութային և քաղաքական նկատելի ազդեցություն ունի Հայաստանի վրա։ Ժողովրդի մի մասը ռուսախոս է, դիտում է ռուսական ալիքներ, հավատում ռուսական նարատիվներին։ Կան նաև աննորմալներ, որոնք կարծում են, թե հայ ժողովուրդը մշակութաբանորեն ռուս է։ Հետևաբար՝ այսպես մտածող մարդիկ կարող են հետևել Տարուսա քաղաքի դեպուտատների կոչին, ընդօրինակել այն ու տարածել Հայաստանում։ Հաշվի առնելով, որ հայերի մի մասը գնահատման նույն չափանիշներն ունեն, ինչ ռուսները, ապա, ինչպես կարծում են Տարուսա քաղաքի դեպուտատները, իսկական հայ տղամարդկանց նույնպես կարող են դուր գալ կարճ կիսաշրջազգեստով աղջիկները։

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա, այսպես կոչված՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին մասնակցելու համար, հաստատելու հայ-ռուսական ընդհանուր պատմությունն ու արժեքները։ Եթե այդպիսի ամուր պատմամշակութային ընդհանրություններ կան, ապա սկզբունքներ, սրբություններ, ավանդույթներ չհարգող ՔՊ-ն կարո՞ղ է ընդօրինակել Տարուսա քաղաքի դեպուտատներին, կոչ անելով հայ աղջիկներին՝ կարճ կիսաշրջազգեստ հագնել։

Սա, կարծես՝ ամենակարճ ճանապարհն է Նիկոլ Փաշինյանի նախանշած 5 մլնի նշաձողը նվաճելու համար։ Քանի դեռ ՔՊ-ն չունի գաղափարական սկզբունքներ, արհամարհում է ընտանեկան ավանդույթները, ապա չի բացառվում, որ մի քանի շաբաթից, երբ արևոտ օրերը կշատանան, ՔՊ-ն կընդօրինակի Տարուսա քաղաքի դեպուտատներին ու նման կոչով հանդես կգա ուղղված հայ աղջիկներին։

Կարճ ասած՝ Տարուսա քաղաքային խորհրդի պատգամավորների՝ կարճ կիսաշրջազգեստ հագնելու կոչը առիթ էր հիշելու, թե ինչ նպատակներ էր դրել Փաշինյանը նախքան պատերազմը, և ինչպես այդ ամենը մոռացավ։ Ու եթե Տարուսա քաղաքային խորհրդի անդամները ինչ-որ հիմար առաջարկներ են անում, ապա ՔՊ-ն նունիսկ այդ էլ չի անում, կեղծ տպավորություն ստեղծելով, թե ՀՀ-ում ժողովրդագրական խնդիր չկա։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

13:40 Ազատ աշխարհի բուհերի դռները փակվում են Աննա Հակոբյանի առաջ 
15:35 Կարելի է «սուտ խոսելը նորաձև չէ» արշավ սկսել, որ Պապոյանի նման գործիչները չտարածվեն Հայաստանում
13:35 Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
19:20 Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկներն են
16:20 Եթե պարզվի, որ կա քաղաքական դրդապատճառ, ես կկանգնեմ եկեղեցու կողքին. Սարիկ Մինասյան
23:57 Մինչև չամուսնանաս ու քահանա չդառնաս, շները քեզ եղբայր. Ռուբեն Մխիթարյան
11:59  Ըստ ռուս եկեղեցու` մեղավորը կանայք են, ոչ թե գարեջուրն ու հեռուստացույցը
22:59 Քարտեզը թափահարելով և փառաբանելով՝ Դուք Ցեղասպանությունն ու բոլշևիկյան էքսպանսիան եք փառաբանում. գիտնականը՝ Փաշինյանին
23:02 Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ BMW X3-ը մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում. 3 զոհերի մարմինները հայտնաբերվել են մեքենայից դուրս․ shamshyam.com
08:52 Իշխանական էլիտան կհավաքվի Գորիսում. ինչ է սպասվում. Ժողովուրդ