Ներքին Միտք 19 րոպե առաջ - 18:46 04-11-2026

Սամվել Կարապետյանի ձերբակալումը քաղաքական հետապնդnւմների շղթայի մի մասն է կազմում․ Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը գրում է.

Սամվել Կարապետյանի հերթական ձերբակալումը Նիկոլ Փաշինյանի կողմից ընդդիմադիր գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումների շղթայի մի մասն է կազմում, որի նպատակը մեկն է՝ ճնշել, լռեցնել ընդդիմությանը՝ իշխանության ադրբեջանահաճո քաղաքականությունը շարունակելու համար։

Դրանից անդին սա վկայում է, որ Փաշինյանի իշխանությունը հենված է բացառապես ուժային կառույցների, մարդկանց վախերի մանիպուլյացիայի և վարչական ապարատի լծակների վրա։ Բայց այդ ռեսուրսն անսահմանափակ չէ։ Դա քաջ գիտակցում է նաև Փաշինյանը, և այս վարքագիծը հենց դրա գիտակցման ապացույցն է՝ իշխանությունը կորցնելու վախի ցայտնոտ։

Ինչպես մնացած դեպքերում, այս դեպքում էլ Նիկոլ Փաշինյանին հետաքրքիր է բացառապես մարդկանց ազատությունից զրկելը, իսկ հետագա իրավական գործընթացը տանելու է փակուղի՝ անհիմն մեղադրանքների պատճառով։

Ժողովրդավարության հաստատումը Հայաստանում այլընտրանք չունի, և միայն ժողովրդի կողմից ազատ կամահայտնության միջոցով ընտրված լեգիտիմ իշխանությունը հնարավորություն կունենա դիմակայելու առկա մարտահրավերներին։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
21:44 Հայաստանը կարող է պաշտոնապես դիմել ԵՄ-ին անդամակցելու համար 2027 կամ 2028 թվականներին․ Փաշինյանը՝ Euronews-ին