Քիչ հավանական է, որ Ուկրաինան կվերադարձնի բոլոր կորցրած տարածքները, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Քիչ հավանական է, որ որևէ մեկը կհասնի լիակատար հաղթանակի այս պատերազմում։ Մենք պետք է հույս ունենանք, որ այս պատերազմը կավարտվի, չնայած քիչ հավանական է, որ Ուկրաինան կվերադարձնի իր բոլոր տարածքները։
Միայն Ուկրաինան կարող է որոշել, թե ինչ պայմաններ է պատրաստ ընդունել որպես գործարքի մաս։ Միայն Զելենսկին և նրա կառավարությունը կարող են դա որոշել ուկրաինացի ժողովրդի անունից։ Սակայն նման պատերազմները միշտ ավարտվում են խաղաղության համաձայնագրով, որը հաճախ ենթադրում է փոխզիջում»,-նշել է նա։