Միտք Ներքին 4 տարի առաջ - 14:28 30-07-2022

Մենք Ադրբեջանի տարածքները չենք պահանջում, մենք պահանջում ենք մեր տարածքները

Արմեն Գրիգորյանը, որի պաշտոնն ու պատասխանատվությունը հայտնի է բոլորիս՝ Անվտանգության խորհրդի քարտուղար, հրապարակավ ասում է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից: Սա այն դեպքում, երբ ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք երեք կողմից՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Արարատում, բռնազավթել լիճ ու սար, ճանապարհ ու համայնքային տարածքներ, անվտանգություն ապահովող դիրքեր ու բարձունքներ: Գրավել ու ասում է, որ ետ չի գնալու: Դեռ փորձում է առաջ գալ, ավելին ստանալ:

Մենք Ադրբեջանի տարածքները չենք պահանջում, բայց պարտավոր ենք պահանջել մեզ պատկանող այն տարածքները, որտեղ ներխուժել և զենքի ուժով խլել է մեզանից ագրեսորը: Եթե չենք պահանջում, ուրեմն հաշտվել ենք կորստի հետ և համարում ենք, որ ադրբեջանական տարածք է: Եվ նոր քարտեզագծումն էլ պատրաստ ենք հենց այդ կորցրածով իրականացնել: Պարտավոր ենք պահանջել ԼՂՀ տարածքի ամբողջականությունը՝ բռնազավթված Շուշիով ու Հադրութով: Հայաստանի կառավարությունը մոռանում է Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության մասին, մոռանում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մասին:
Մենք Ադրբեջանի տարածքների վրա աչք չունենք, բայց պարտավոր ենք մեր տարածքները պահաբջել Ադրբեջանից: Խաղաղության պայմանագրի մասին կարող է խոսք լինել և հավանականություն միայն այն դեպքում, երբ հակառակորդ կողմը կհարգի Հայաստանի և Արցախի սահմանները, նաև արցախահայության ինքնորոշման իրավունքը: Անհարգալից ու անարժանապատիվ է որևէ փաստաթուղթ ստորագրել մեկի հետ, ով մտել է քո տուն ու դուրս չի գալիս և ասում է՝ սա է խաղաղությունը: Իսկ մենք շտապում ենք օր առաջ օրինականացնել այն իրողությունը, որ մեր տունը մերը չէ, ուրիշինն է: Դրա անունը խաղաղություն չէ, ինքնահանձնում է, կապիտուլյացիա:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց