Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:49 19-12-2022

Իրենք ասում են՝ մենք հանքերի համար ենք, մենք էլ ասում ենք՝ մենք էլ մեր ժողովրդի համար ենք․ «Ամանորյա այց՝ Արցախ» նախաձեռնության համակարգող

Արցախում մենք անելիք ունեցել ենք և ունենալու ենք միշտ՝ անկախ ճանապարհի բացել-փակելուց։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Ամանորյա այց` Արցախ նախաձեռնության համակարգող, ռեժիսոր Հայկ Բարսեղյանը։

Առաջիկա օրերին ևս, մասնավորապես, դեկտեմբերի 26-ին պատրաստվում են մեկնել Արցախ՝ այնտեղ երեխաներին ամանորյա տոն տոն պարգևելու։

«Ճանապարհը փակելու պահին մեզ մոտ եղավ բնական անհանգստություն, բայց երբ հասկացանք, որ իրավիճակը ծայրահեղ չէ, այսինքն՝ ուղղակի համբերատար սպասել է պետք, որոշեցինք անիմաստ չշտապել։ Ես Արցախում գործեր ունեի, մեր ընկերը Ձմեռ պապի նվերներ պետք է տաներ և այլ գործեր կան անելու։ Շատ հավանական է, որ ճանապարհը Նոր տարուն ու Նոր տարուց հետո ադրբեջանցիները ցանկանան փակ պահել, բայց դա մեզ չպետք է կանգնեցնի։ Որոշեցինք դեռևս ավելի շուտ պլանավորած օրը՝ դեկտեմբերի 26-ը, չփոխել։ Եթե մենք որոշել ենք, որ այդ օրը գնալու ենք Արցախ, մենք պետք է գնանք Արցախ։ Թե ինչ բերդությունների կհանդիպենք ճանապարհին, առանձին հարց է»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Արցախ մեկնելու նախաձեռնությանը միանալու կոչի արձագանքներին, Բարսեղյանն ասաց, որ իրականությունը մի քանի անգամ գերազանցել է իրենց սպասելիքները։

«Մենք չգիտեինք, թե ինչ արձագանք կլիներ։ Սկզբում այնքան էլ լավատես չէինք։ Բայց տեսնում ենք, որ հանրությունը ռեալ պատրաստ է քայլեր ձեռնարկել։ Կարող եմ ասել, որ մեծաթիվ մարդիկ դրսից պատրաստ են անգամ ֆինանսական օգնություն տրամադրել՝ տրանսպորտի հարցը լուծելու համար։ Մարդիկ կան, որոնք ուզում են նվերներ ուղարկել երեխաներին, մարդիկ կան, որ ուզում են գալ՝ մեքենա չունեն։ Մարդիկ կան, որ մեքենայով են։ Բայց դեռ վաղ է մասնակցության մասշտաբների մասին որևէ գնահատական տալու համար։ Դեռևս մի քանի օր էլ կա»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե նախաձեռնության ընթացքում որքան հանգանակություն է կատարվել, Բարսեղյանն ասաց, որ քաղաքացիները ֆինանսական աջակցությունը տրամադրել են ոչ թե հայտարարված դրամահավաքի, այլ իրենց ցանկությամբ։

«Հայաստանում երբ էդպիսի բան անես, կմտածեն, որ այդ փողը «քերել ես»։ Դրա համար մենք դրամահավաք չենք հայտարարել։ Բայց մարդիկ են եղել՝ Թաթուլ անունով մարդ, որին ես չեմ ճանաչել, որը, էսպես ասեմ, կպած ասում էր՝ ախպեր ջան էս 50 հազ․ ռուբլին վերցրեք, 300 հազ․ դրամ, ու անպայման ծախսեք բենզինի ու այլ ծախսերի համար։ Ես երեկ մտածեցի, որ այդ ամեն ինչը կարելի է վերցնել։ Որովհետև նաև կան մարդիկ, որոնք տրանսպորտի ու այլ խնդիրներ ունեն, և հանրային կերպով՝ հաշվետվությամբ, այդ գումարն այնպես ծախսել, որ ոչ մի հարցի տեղ չմնա ու հակառակը, պետք է համախմբենք բոլոր ռեսուրսները։ Կան մարդիկ, որոնք առաջարկներ արել են՝ երեխաների նվերների ու այլ ձևերով, բայց դեռ դրանք առկա չեն որևէ հաշվեհամարում։ Բայց կրկնեմ, որ մենք դրամահավաք չենք հայտարարել»,-ասաց նա։

Արցախ այցը ամենասովորական գործընթաց է Հայկենց համար։ Ասում է՝ Արցախ այցերը որևէ յուրահատուկ մեկնաբանության կարիք չունեն։ Դա սովորական ու բնական երևույթ է։

«Ու եթե այդ բնական գործընթացը որևէ մեկը, հանձինս Ադրբեջանի վճարված ակտիվիստների, ցանկանա կանգնեցնել, իրենք խնդիր կունենան։ Ուզում եմ, որ հանրությունը ճիշտ հասկանա։ Ես իրենց հանդեպ ագրեսիվ տրամադրված չեմ։ Եթե իրենք հանգիստ տոնով ասում են՝ մենք հանքերի համար ենք, մենք էլ ասում ենք, որ մենք էլ մեր ժողովրդի համար ենք։ Ճանապարհը բացեք, լավ չե՞ք։ Խոսքի օրինակ, երեխան ինչի՞ պետք է ծնողից հեռու մնա։ Դու էլ, ձեր հանքերն էլ։ Գնացեք որտեղ ուզում եք, պայքարեք, բայց ճամփից հեռու»,- ասաց նա։

Նախաձեռնության մասին հայտարարվել է երեկ՝ դեկտեմբերի 18-ին։ Այս երկու օրերին նախաձեռնության համահեղինակներ Հայկ Բարսեղյանն ու Սամվել Մովսիսյանը հանդես են գալիս ելույթներով ու կատարվող աշխատանքի երկայացմամբ։

«Ես ուզում եմ, որ ՀՀ-ում բոլոր ցուցարարները, ակտիվիստները, իշխանականները, նախկին իշխանականները․․․ էական չէ՝ ինչ անուն ենք տալիս, բայց պետք է, որ բոլորը համախմբվեն։ Ու բոլորով ամսի 26-ին գնանք մեր Արցախի էրեխեքի մոտ։Այսինքն, տրամաբանությունը սա է։ Սա մեր նախաձեռնությունը չէ․ սա բոլորիս նախաձեռնությունն է»,- ասաց նա։

Անդադառնալով հարցին, թե Արցախում քանի դպրոց են նախատեսում այցելել, Հայկն ասաց, որ երեկվանից այդ թիվն ու նվերների ծավալը ևս անհամեմատ ավելացել են։

«Եթե մենք գնայինք նախկին վիճակով, այսինքն, մենք մեր միջոցներով, ապա կգնայինք Դահրավ և Ճանկաթաղ՝ մեր աշակերտների մոտ։ Բայց քանի որ, ինչպես հասկանում եք, հանրային լսարանը մեծացավ, նվերների ու մեզ դիմավորողների քանակը շատացավ, հիմա երկու տարբերակ ենք քննարկում։ Աստված տա՝ հաջողի, բարեհաջող հասնենք Արցախ՝ այդ դեպքում կամ կարող է Ստեփանակերտում ընդհանուր հանդիպում անենք, կամ կարող է ամբողջ Արցախի գյուղերով ֆռֆռանք։ Ի՞նչն է խանգարում որ, ոչինչ»,- ասաց նա։

Ըստ Հայկ Բարսեղյանի՝ այս պահին կարևոր հարցրից մեկը ռուս խաղաղապահների հետ ընդհանուր լեզու գտնելն է։

«Ավելի լուրջ քննարկման թեմա է, թե ռուս խաղաղապահներին ինչպես պետք է հանգիստ բացատրենք, որ տղերք ջան, ճամփա տվեք, մենք գնանք մեր խաղաղ գործունեությունը ծավալելու։ Այդ դեպքում նախ հարկավոր է, որ բոլոր մասնակիցները չկրեն զինվորական հագուստ։ Երկրորդ՝ բոլոր մասնակիցները պետք է լինեն անզեն։ Մենք չենք գնում ռազմական հեղափոխություն անելու։ Եվ երբ որ մենք հասնենք ռուս խաղաղապահին, կախված մեր քանակից՝ մեր խոսելու ձևը կփոխվի։ Ուրիշ է, երբ 7-8 հոգով մի զինվորի համոզենք, որ ինքն իր հրամանատարի հետ խոսի։ Այլ է, երբ 5000 գոհով ենք մի հատ զինվորի համոզում։ Եթե մենք շատ լինենք և եթե հանգիստ բացատրենք, որ Շուշիի տակ ադրբեջանական լրատվամիջոցները նկարում են, պատմում են, պարզաբանում են։ Մենք էլ այստեղ ենք ուզում պարզաբանել ու պատմել։ Ասեմ ավելին, ուզում ենք գնալ Արցախ՝ խաղաղ, մեր շինարարությունն ու երեխաների տեսակցությունը շարունակելու։ Խաղաղ ենք, բոլոր մեքենաները ստուգեք։ Եթ իրենք դա չեն հասկանում՝ մեր ֆունկցիան է հնարավորինս, ամենահնչեղ ձևով արձանագրել այդ փաստը՝ հենց պոստի վրա։ Որ ռուսները տեսնում են անզեն, Ձմեռ պապիկի շորերով ու տոնածառերով մարդկանց հետ խնդիր ունեն։ Թե դրանից հետո ինչ կլինի, կներեք, այնտեղ այնպիսի իրավիճակ է, որ որքան էլ հաշվարկենք, չենք կարողանա հստակ կանխատեսել»,- ասաց նա։

Հայկ Բարսեղյանի խոսքով՝ բացի ամենորյա նախաձեռնությունից՝ իրենք Արցախի Դահրավ համայնքում դպրոց են հիմնում։ Այս այցի ընթացքում նախատեսում են այնտեղ իրականացվող աշխատանքները ևս ավարտել։ Իր խոսքով՝ անգամ նախատեսվում էր միչև տարեվերջ դպրոցի բացումն անել։

«Արցախում այլ մարդիկ տարբեր ծրագրեր են իրականացնում ամենատարբեր գյուղերում։ Դահրավ գյուղում մենք ոչ միայն դպրոցի շենք, այլև նորագույն տեխնոլոգիաներ ենք ներդրել։ Այնպիսի հնարավորություններ, որոնք անգամ Երևանում չկան»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

11:30 Ինչպես է Աննա Հակոբյանը գնացքով մեկնել Գյումրի
10:59 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է. shamshyan.com
08:50 Երևանում վթարի է ենթարկվել 11 համարի ավտոբուսը
21:30 Չուռճացնենք․ Նիկոլի աղջիկն իր ծնողների գերին է, բայց նա մյուս երեխաներից լավը չէ
11:59 Կարմիր բերետավորներն ուժեղացված ծառայություն են իրականացնում «Երևան մոլ»-ի մոտ
18:30 Ալեն Սիմոնյանը Փաշինյանին իր պարտքն է վերադարձնում. նա ՌԴ-ի թեկնածուն չի եղել
17:20 Փաշինյանն իր երեխաներին չի խնայում, գիտակցաբար գցում է հանրային բողոքի ալիքի տակ 
07:55 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ Ժողովուրդ
22:00 Եթե ​Հայոց ցեղասպանությունը չդատապարվի, առաջիկա ամիսներին ու շաբաթներին այն կավարտվի․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
09:00 Փողոցային ցույցերը կարո՞ղ են հեղափոխության վերաճել