Ներքին 9 ամիս առաջ - 20:19 18-11-2025

Մալայզիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մալայզիայի նորանշանակ դեսպան Լուն-Լաի Չեոնգին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտում է ՀՀ ԱԳՆ-ը։

«Մնացական Սաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պարտականությունների ստանձման կապակցությամբ և հաջող ու արդյունավետ գործունեություն մաղթել հայ-մալայզիական կապերի ամրապնդման գործում։

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում համագործակցության խորացման, առևտրատնտեսական կապերի խթանման, ինչպես նաև գիտակրթական և տեխնոլոգիական ոլորտներում փոխգործակցության ընդլայնման վերաբերյալ։

Նախարարի տեղակալն անդրադարձել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնություններին, դրանց արդյուքներով տարածաշրջանում հաստատված խաղաղությանն ու վերջինիս ինսիտուցիոնալացման կարևորությանը:

Մնացական Սաֆարյանն ընդգծել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և վերջինիս կարևոր բաղադրիչ «TRIPP ուղու» նշանակությունը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում և դրանց կյանքի կոչմամբ ընձեռնվելիք տնտեսական նոր հնարավորությունները։

Դեսպան Չեոնգը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ հայ-մալայզիական առնչությունները դարերի պատմություն ունեն, ինչի վկայությունն է Մալայզիայի Ջորջ Թաուն քաղաքում հայկական փողոցի առկայությունը։

Դեսպանը պատրաստակամություն է հայտնել խորացնելու երկկողմ հարաբերությունները երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում՝ խթանելով միջմարդկային, մշակութային և տնտեսական կապերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում