Արտաքին Խոսք 8 ամիս առաջ - 20:36 18-11-2025

ԱՄՆ-ն կներխուժի՞ Վենեսուելա. ինչի համար է Պատերազմի նախարարությունը

Վենեսուելայի շուրջ ստեղծված քաղաքական ճգնաժամը կարծես նորմալ ընթացքից թևակոխում է ավելի լարված փուլ։ Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները հաղորդում են տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ակտիվության աննախադեպ աճի մասին, ինչը մի շարք հարցեր է առաջացնում հնարավոր զարգացումների վերաբերյալ։

Միացյալ Նահանգները ռազմական հենակետ է ստեղծում Վենեսուելայի սահմանների մոտ։ Ամերիկյան բանակը ձեռնամուխ է եղել Կարիբյան ավազանում իր ռազմածովային օբյեկտների արդիականացմանը։ Հատկանշական է, որ այդ օբյեկտների թվում է նաև Սառը պատերազմի ժամանակներից ի վեր չգործող միբազա։ Ըստ պարբերականի, նման գործողությունները կարող են մեկնաբանվել որպես Վենեսուելայի տարածքում հնարավոր ռազմական գործողությունների նախապատրաստություն։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի հետ, ով մանրամասն ներկայացրեց ստեղծված իրավիճակը։

«Նախ՝ ընդհանուր ասենք, որ այն, ինչ տեղի է ունենում Վենեսուելայի և Միացյալ Նահանգների միջև, այն հատվածն է, որ մենք տեսնում ենք պաշտոնապես՝ միջազգային լրահոսով։ Երբ ուսումնասիրում ենք բուն պատճառները, պարզ է դառնում, որ խնդիրը շատ ավելի խորքային է։ Ստեղծված ճգնաժամը լուրջ ջրբաժան է առաջացնում երկու երկրների միջև, ընդհուպ մինչև դիվանագիտական հարաբերությունների խզման վտանգ, որի մասին արդեն ակնարկներ եղան։ Վենեսուելական կողմը փորձում է մաքսիմալ զերծ մնալ լարվածությունից և սուր ծայրերը հարթեցնել։ Ժամեր առաջ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմեց Միացյալ Նահանգների ժողովրդին՝ ասելով՝ «խնդրում եմ կանգնեցրեք անպատասխանատու ձեռքը, որը պատրաստ է ռմբակոծությունների ենթարկել և սպանություններ իրականացնել Հարավային Ամերիկայում, Կարիբյան ավազանում։ Միացյալ Նահանգների ժողովուրդը պետք է վճռորոշ դեր խաղա ողբերգության կանխարգելման համար»։ Այս պահին ԱՄՆ ավիակիրը մտել է Կարիբյան ավազան, ինչը ստիպում է ենթադրել, որ Վենեսուելային հարվածելը կարող է դառնալ անխուսափելի»,- նշեց Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների համար խնդիրը միայն Վենեսուելայի նկատմամբ ճնշում գործադրելը չէ։ «Հասկանալի է, որ ԱՄՆ-ը փորձում է տարածել իր ազդեցության գոտին ամբողջ Կարիբյան ծովի ավազանում, որը տնտեսական առումով ունի կարևոր նշանակություն, քանի որ այնտեղ գտնվում են նավթագազային մի շարք հանքահորեր։ Միացյալ Նահանգները ցանկանում է վերահսկողություն ստանալ այդ ռեսուրսների նկատմամբ», – ընդգծեց միջազգայնագետը։

Դավիթ Կարապետյանը նաև շեշտեց, որ պաշտոնապես ԱՄՆ-ն դեռ չի հայտարարել ռազմական գործողությունների մասին, սակայն գործողություններն արդեն ցուցիչ են. «Ներկայում, երբ Պաշտպանության նախարարությունը անվանակոչվել է պատերազմի նախարարություն, ակնհայտ է, որ պատրաստվում են ռազմական գործողություններ, և առաջինը, ամենայն հավանականությամբ, կիրականացվի Վենեսուելայի նկատմամբ»։

Միջազգայնագետի խոսքով՝ ԱՄՆ-ի համար պատրվակ է իբր այն, որ Վենեսուելայի կառավարությունը զբաղված է թմրամիջոցների տրանզիտով, իրենք էլ հակաքայլ են ձեռնարկում, բայց այդ պատճառները միայն պատրվակ են՝ ճնշում գործադրելու համար, որպեսզի Մադուրոն հրաժարական տա։ Լատինամերիկյան մի շարք երկրների ղեկավարներ, հատկապես Կոլումբիայի ղեկավարությունը, արդեն հայտարարել են, որ պատրաստ են պաշտպանել Վենեսուելայի ինքնիշխանությունը և կանխել ԱՄՆ-ի միջամտությունը։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել