Ներքին Հարցում Տեսանյութ 11 ամիս առաջ - 22:30 17-11-2025

ՔՊ-ին Վաղարշապատը պետք էր, որ Վեհարանի դեմ գրոհն արդարացնի․ հարցում

Վաղարշապատ խոշորացված համայնքում նախօրեին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ամենաշատ թվով ձայները ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Նոր գումարման ավագանիում ՔՊ-ն կունենա 19 մանդատ, «Հաղթանակ»-ը՝ 12, «Մայր Հայաստան»-ը՝ 2։ Սա նշանակում է, որ ՔՊ–ի թեկնածու Արգիշտի Մեխակյանը միանձնյա համայնքապետ կդառնա՝ առանց որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու։ Նիկոլ Փաշինյանն այնքան է ոգևորվել ՔՊ-ի այս հաղթանակից, որ եզրակացրել է, թե Վաղարշապատի բնակչությունը սրանով աջակցություն է հայտնում իր հակեկեղեցական արշավին։

Փաշինյանը շնորհավորել է նաև Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ այս արդյունքը որակելով որպես «2026 թվականի համապետական ընտրությունների հնչուն նախերգանք»։

«Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հաղթելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում»,– պնդել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և քաղաքացիներին հետևյալ հարցը տվել․ «Վաղարշապատում ՔՊ-ի հաղթանակը ձեզ համար սպասելի՞ էր»։

Հարցվածների մի մասը պատասխանեց, որ իշխանությունների գործողություններն արդեն իսկ խախտել են հանրային վստահությունը։

«Այսօրվա իշխանությանը ատում եմ ամենավերջին կարգի, ատելու եմ մինչև վերջ»,- ասաց մի քաղաքացի:

«Ոչ թե քաղաքական պաշտոնն էր պետք իրենց՝ քաղաքապետի թեկնածու ունենալը, այլ նրանց պետք էր որպեսզի ղեկավար ունենան այնտեղ՝ հետագա քայլերը՝ Վեհարանի դեմ գրոհելու արդարացնեն»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Կային նաև քաղաքացիներ, ովքեր նախկինում ՔՊ-ին աջակցում էին, սակայն այժմ մտափոխվել։

«Ես նախկինում թունդ ՔՊ-ական էի, հիմա տեսնում եմ, որ մի քիչ ուրիշ բան է»,- նշեց մեկ այլ քաղաքացի։

Հանդիպեցինք նաև ռեժիսոր, «ՀայաՔվե» միավորման անդամ Հովհաննես Իշխանյանին, ում համոզմամբ՝ ՔՊ-ն Վաղարշապատում չի հաղթել։ «ՔՊ-ն չի հաղթել Վաղարշապատի ընտրություններում, ինքը ստացել է ամենաշատ ձայնը, բայց չի հաղթել»,- ասաց նա։

Միառժամանակ, կան քաղաքացիներ, ովքեր դեմ չեն ընտրության արդյունքներին, բայց անհանգստացած են երկրի ապագայի և հնարավոր քաղաքական հետևանքների համար։

«Եթե հաղթեն, ամենավատն է սպասելի, առաջիկայում շատ բան դուրս կգա»,- ասաց նրանցից մեկը։

Այնուամենայնիվ, հարցվածների զգալի մասը չցանկացավ կտրուկ գնահատականներ տալ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք