Ռազմական փորձագետները 44-օրյա պատերազմից հետո առավել կարևորում են համապարփակ անվտանգության հայեցակարգի ընդունումը, որը երկրի անվտանգային համակարգում դեր է հատկացնում յուրաքանչյուր բնակչի՝ հղկելով ու տարածելով զենքի մշակույթը։
Մեր երկրի չափահաս քաղաքացիների համար զենքի հասանելիություն ապահելու նպատակով շատ երկար են աշխատել մեր այսօրվա զրուցակիցները։
Oragir.News-ը հյուրընկալվել է Ազատազենի Երևանի քաղաքացիական հրաձգարանում, և այստեղ հրահանգիչների ու մարզիկների հետ զրուցելով՝ տեսնել ենք, թե ինչ խութեր ունի զենքի մասին օրենքը, ինչպիսին է իրավիճակն այս ոլորտում, ինչ գնով է հնարավոր ձեռք բերել առաջին զենքը, և ինչ գեղեցիկ զույգեր են կազմում պայքարող ուժեղները։ Գեղեցիկները՝ տեսանյութի վերջում, սկսենք խնդիրներից։