Արտաքին 4 տարի առաջ - 20:27 22-07-2021

Ալիևը պահանջել է փոխհատուցել Ղարաբաղում ոսկու հանքերի ապօրինի շահագործման վնասի դիմաց

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնացել է օրինական միջոցներ կիրառել օտարերկրյա ընկերությունների դեմ, որոնք անօրինական կերպով շահագործել են ոսկու հանքերը Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում, եթե դրանք չփոխհատուցեն իր երկրին պատճառված վնասը:

«Երկար տարիներ օտարերկրյա ընկերություններն անօրինական կերպով շահագործել են մեր ոսկու և այլ հանքերը: Սա հանցագործություն է, և այդ ընկերությունները երկու ճանապարհ ունեն. կա՛մ նրանք մեզ փոխհատուցում են վճարում, կա՛մ ընդունում են մեր պայմանները, կա՛մ այլընտրանքն այն է, որ հարցը լուծվում է իրավական հարթությունում», - ասել է Ալիևը հինգշաբթի օրը AzTV- ին տված հարցազրույցում: Հարցազրույցիցից հատվածներ մեջբերում է «ԱզերՏաջ» գործակալությունը:

Նախագահի խոսքով՝ այդ ընկերությունները կկարողանան խաղաղ ապրել միայն վնասը փոխհատուցելուց հետո: «Հակառակ դեպքում՝ նրանց գործարար հեղինակությունը մեծապես կտուժի», - շեշտել է Ադրբեջանի ղեկավարը:

Ալիևը նշել է, որ արդեն իրականացվել է վերլուծություն այն ոսկու հանքավայրերում, որոնք օտարերկրյա ընկերություններն ապօրինի շահագործում են Լեռնային Ղարաբաղին հարակից Զանգիլանի և Քելբաջարի շրջաններում, որոնք ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների ավարտից հետո անցել են Բաքվի վերահսկողության տակ: Նա հավելել է, որ դրա համար հրավիրվել են միջազգային խորհրդատուներ:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ