Ուղիղ եթեր
Սպորտ 6 ամիս առաջ - 21:56 17-11-2025

Մենք չենք հանձնվում, ամեն ինչ առջևում է. Սպերցյանը մեկնաբանել է խոշոր հաշվով պարտությունը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում Պորտուգալիայից կրած խոշոր հաշվով պարտությունը (9:1):

«Ֆուտբոլում այդպես էլ է լինում։ Բայց նման հանդիպումները մեզ ավելի են տրամադրում աճել: Մենք չենք հանձնվում և շարունակում ենք աշխատել, ամեն ինչ առջևում է»,- գրել է Սպերցյանը իր տելեգրամյան ալիքում։

Ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին, որոնք ընտրական փուլում աջակցել են հավաքականին:

Ամենից շատ դիտված