Ուղիղ եթեր
Արտաքին 50 րոպե առաջ - 10:23 06-11-2026

ՀԱՊԿ-ը կարող է հաջորդ շաբաթ Հայաստանին զրկել ձայնի իրավունքից՝ անդամավճարները չվճարելու պատճառով․ Պանկին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ ՀԱՊԿ խորհուրդը հաջորդ շաբաթ կարող է որոշում ընդունել կազմակերպությունում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ։

«Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի և որոշում ընդունվի նրա անդամակցության ժամանակավոր կասեցման հարցով, ավելի ճիշտ՝ ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ՝ մինչև անդամավճարների վճարումը»,- ասել է Պանկինը։

Նրա խոսքով՝ սա տեխնիկական հարց է, որը նախատեսված է կազմակերպության կանոնադրության համապատասխան հոդվածով, սակայն նման որոշման ընդունումը կախված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումից։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են, մենք այլևս հետաքրքրություն չունենք ՀԱՊԿ-ի հետ կապված»։

Արարատ Միրզոյանն էլ նշել է, որ պետք չի լինել այնտեղ, որտեղ ո՛չ դու ցանկություն ունես, ո՛չ էլ` ուրիշները։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել