Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:10 14-11-2024

Երևանում տրանսպորտի գների բարձրացումից հետո այն դառնալու է տարածաշրջանի ամենաթանկ երթևեկելու քաղաքը

«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վեց տարի առաջ, երբ Փաշինյանը և իր վարչախումբը եկան իշխանության, նրանք իրենց խանդավառ ընտրողներին բազմաթիվ վարդագույն խոստումներ տվեցին: Տարիների ընթացքում սակայն, նրանք հետևողականորեն անում են խոստացածի ուղիղ հակառակը, ու ամեն անգամ փրփուրները բերաններին բացատրում, թե ինչու այլ կերպ հնարավոր չէր, կամ ինչու իրենցից ոչ մի բան կախված չէր, կամ էլ որ իրենք հիմա վերանայել են իրենց նախկին հայացքները ու ավելի «իմաստուն» են դարձել՝ ու այսպես շարունակ, փաթեթավորում են այս անվերջ ստերի շարանը և փորձում դրանով կերակրել իրենց դեռևս վստահող միամիտներին:

Երևանում տրանսպորտի գների թանկացումը դրա հերթական ցցուն օրինակն է: Իրենց պատռելով նախկինում հանրային տրանսպորտի թանկացման դեմ պայքարած «ակտիվիստները», այսօր գալով իշխանության, միանգամից երեք անգամով որոշել են բարձրացնել հանրային տրանսպորտի սակագինը: Այն հանրային տրանսպորտի, որից օգտվում են հիմնականում հասարակության սոցիալապես պակաս ապահով շերտերը՝ թոշակառուները, ուսանողները, պետական և մասնավոր հիմնարկների շարքային աշխատողները, նպաստառուները՝ նրանք, ովքեր վստահել են այս իշխանությանը արդարության և ավելի լավ կյանքի ակնկալիքով, բայց հիմա իրենց ուսերի վրա են տանելու նրանց ոչ կոմպետենտ կառավարման և թաքնված կոռուպցիայի ողջ բեռը:

Մեր «ՀայաՔվեն»-ն թարմ վերլուծություն է անցկացրել՝ տեսնելու, որ Երևանում տրանսպորտի գների բարձրացումից հետո այն դառնալու է տարածաշրջանի ամենաթանկ երթևեկելու քաղաքը: Սա գալիս է ապացուցելու, որ այսպիսի թանկացումը հիմնավորված չէ ոչ ընդհանուր գնաճով, ոչ էլ այլ օբյեկտիվ գործոններով, այլ միայն կառավարման ցածր արդյունավետությամբ և կոռուպցիայով: Մենք չենք սահմանափակվելու այս վերլուծությամբ, այլ գործադրելու ենք մեզ հասու տարբեր միջոցները՝ թույլ չտալու, որ գործող իշխանությունը մտնի մարդկանց գրպանները, դրանում ակնկալում ենք այս ամենից տուժող յուրաքանչյուր քաղաքացու նախանձախնդիր վերաբերմունքը և ակտիվությունը»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին