Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:21 29-06-2023

Գյումրիում անձրևից հետո երթևեկելու համար կա՛մ խիզախություն է պետք, կա՛մ նավ

Արդեն մի քանի օր է՝ Գյումրիում տեղացած հորդառատ անձրևը խնդիրներ է ստեղծում ոչ միայն երկրորդական փողոցներում ապրող մարդկանց համար, այլ նաև քաղաքի ցանկացած հատվածում ապրողների համար։ Խնդիրը բոլորը տեսնում են, խնդրի մասին բոլորը խոսում են՝ բացի քաղաքապետարանի այն պաշտոնյաներից, որոնց անմիջական տիրույթում է այս խնդիրը։

Գյումրիի քաղաքապետարանից այս օրերին մեկնաբանությունների պակաս չկար, ինչպես որ չկար որևէ ողջամիտ բացատրություն, թե ինչու է քաղաքը վերածվում ծովափնյա գոտու, կամ առհասարակ ինչու է ջրահեռացնող համակարգը որոշ տեղերում աշխատում կիսատ-պռատ, իսկ որոշ տեղերում էլ ընդհանրապես կիսատ-պռատ էլ չի աշխատում։

Լուսանկարում Գյումրիի Հայկ Հովսեփյան փողոցն է, որը ամեն անձրևից հետո լճի է վերածվում, և երթևեկելու համար խիզախություն է պետք կամ նավ։ Անձրևային Գյումրիի տխուր պատկերի մասին խոսում են նաև ոչ միայն քաղաք այցելած հյուրերը, այլ նաև զբոսաշրջիկները, ովքեր դժգոհում են անանցանելի փողոցներից ու ցեխից։

Գյումրիի քաղաքային իշխանությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր անբարեխիղճ մոտեցումը, սա տարիներով արմատացած արատավոր պրակտիկա է․ ո՛չ Սամվել Բալասանյանի օրոք է սկսվել, ո՛չ էլ Վարդգես Սամսոնյանի, ավելի հետ պետք է գնալ, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ չի արվել կամ ինչու չի արվել։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է

Ձեզ գուցե հետաքրքրի