Ներքին 2 տարի առաջ - 22:43 05-04-2024

ԱԶԲ-ն ՀՀ-ին կտրամադրի 60 մլն եվրո վարկ Երևանի համայնքային խնդիրները լուծելու նպատակով

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջեւ «Երեւանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը նպատակ ունի լուծելու Երևանի համայնքային խնդիրները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ներկայացնելով համապատասխան վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

«Այն ունի միջանկյալ և վերջնական արդյունքներ. մասնավորապես, խոսքը վերաբերում է ճանապարհաշինության ոլորտում առկա խնդիրների լուծմանը: Համաձայնագրով նախատեսված գումարը կազմում է 60 միլիոն եվրո»,- ասաց Տերտերյանը։

Հանձնաժողովի նիստում ներկայացվեց Երեւանում նոր ճանապարհների, Հրազդան գետի վրա նոր կամուրջի կառուցվելիք նախագծերը, որոնց նպատակը Երեւանի բեռնաթափումն է:

Երեւանի քաղաքապետի տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը, անդրադառնալով պատգամավորներին մտահոգող` քաղաքի ծանրաբեռնվածության թեթեւացմանը վերաբերող հարցին, նշեց, որ ներկայում քաղաքի բեռնաթափման, ճանապարհների ընդլայնման, ճանապարհաշինության մի քանի ծրագրեր են իրականացվում:

Ըստ նրա` ուսումնասիրության գործնական փուլում է Թբիլիսյան, Եղվարդի խճուղիների նախագիծը: Արդեն պատրաստ է Աջափնյակ մետրոկայարանի կառուցման նախագիծը եւ անցնում է պարզ փորձաքննություն: Քննարկվում են Ուլնեցի, Ռուբինյանց, Զվարթնոց օդանավակայանը շրջանցող ճանապարհների կառուցման հարցերը: Նախագիծը ստացավ դրական եզրակացություն:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում