Ներքին 2 տարի առաջ - 12:28 02-11-2023

ԱԶԲ-ն ՀՀ-ին ևս 66.1 մլն եվրո կտա սեյսմակայուն դպրոցների կառուցման և ամրացման համար

ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև կստորագրվի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի վարկային համաձայնագիրը՝ լրացուցիչ 66,1 եվրո ֆինանսավորմամբ: Համաձայնագրի ստորագրմանը հավանություն տալու որոշումն ընդունվեց այսօրվա ՀՀ կառավարության նիստում։
Նշվում է, որ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը» ՀՀ-ի և ԱԶԲ-ի միջև իրականացվում է 2015 թվականիցև նախատեսված է մինչև 2026 թ․ մայիսի 30-ը:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 107 մլն դոլար, որից ՀՀ պետական համաֆինանսավորումը կազմում է 18,5 մլն դոլար:
«Ի տարբերություն այլ ծրագրերի, այս ծրագիրը հանդիսանում է արդյունքահեն, որը ենթադրում է, որ համապատասխան ֆինանսական միջոցները ՀՀ–ին տրամադրվում են նախատեսված արդյունքների ապահովման դեպքում»,- նշված է որոշման հիմնավորման մեջ։
Ծրագրով նախատեսվում է առնվազն 46 դպրոցների կառուցում կամ ամրացում և շուրջ 20 000 աշակերտի համար անվտանգ կրթական պայմանների ապահովում: Մինչ այժմ կառուցվել է 16 դպրոց։ Ներկայումս ընթանում են 19 դպրոցի շինարարական աշխատանքներ, ևս մեկ դպրոցի կառուցման նպատակով հայտարարված է մրցույթ։ 10 դպրոց գտնվում է նախագծային` ավարտական աշխատանքերի տարբեր փուլերում։

Նշվում է, որ մինչ այժմ իրականացված աշխատանքների արդյունքում ծախսվել է հատկացված ֆինանսական միջոցների շուրջ 80%-ը։
ԱԶԲ-ից լրացուցիչ միջոցներ ներգրավելու անհրաժեշտությունն առաջացել էր ծրագրի վրա փոխարժեքի կուրսի տատանման բացասական զգալի ազդեցության հետևանքով։ Վարկային պայմանագրի մեկնարկի ժամանակ 1 ԱՄՆ դոլարը 489 դրամ էր: Բացի այդ, ծրագրի վրա էապես ազդել է նաև շինարարական նյութերի թանկացումը։

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
11:11 Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան