copy image url
Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 18:00 27-03-2024

Տնային կալանք կիրառվում է նրանց նկատմամբ, ովքեր հանցանք չեն գործել

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին ԱԺ պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, կառավարության ծրագրի 2023 թվականի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարեց՝ Հայաստանում մոտ 900 մարդ չի հայտնվել պատժիչ հաստատություններում, քանի որ դատարանները կարողանում են արդեն տնային կալանք կիրառել։

Գերատեսչության ղեկավարը նշել է, որ արդարադատության նախարարությունն ավելի վաղ գնել էր լեհական մի ընկերությունից մոտ 800 սարք, որոնք հագցնում են մեղադրյալների ոտքին։ Նրա խոսքով՝ դա էապես նպաստել է դատական համակարգի զարգացմանը, Մմասնավորապես, տնային կալանքների մասին որոշումների կայացմանը։

«Առաջին մի քանի ամիսներին ծագել են տեխնիկական խնդիրներ։ Օրինակ, կեղծ ազդանշաններ էին ստացվում։ Եղել են նաեւ դեպքեր, երբ տագնապի ազդանշանները ոչ մի կերպ չէին ֆիքսվում։ Այնուամենայնիվ, վերջին եռամսյակում մենք նկատել ենք, որ համակարգը շատ լավ է աշխատում»,- հայտարարել է նա։

Oragir.News-ի հետ զրույցում փաստաբան Արսեն Բաբայանն ընդգծեց՝ 900 հոգի տնային կալանքի կիրառման դեպքում բանտերում չեն հայտնվել, սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ հազարավոր մարդկանց նկատմամբ կալանքի որոշումներ են կայացվել։

Փաստաբանը տնային կալանքի կիրառման վերաբերյալ իր վստահորդներից մեկի գործից, որը կապված էր նախորդ տարվա սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների հետ, որոշ մանրամասներ հայտնեց.

«Մի վստահորդ ունեի, որին դատարանը տնային կալանք էր տվել այն պայմաններում, երբ հիմնավոր կասկածն ընդհանրապես չէր հաղթահարվում։ Ավելին՝ մենք բերեցինք ու տեսագրություններով ապացուցեցինք, որ այդ մարդն ընդհանրապես դեպքի վայրում չի եղել։ Այս պայմաններում դատարանը տնային կալանք է տալիս»։

Արսեն Բաբայանը շեշտում է, որ, համադրելով ներկայիս իրականությունը, ծիծաղելի է, երբ իշխանությունները հայտարարում են, որ դատարանը 900 հոգու նկատմամբ տնային կալանք է կիրառել ու դրանով փորձում են ցույց տալ, թե դատարանները սկսել են լավ կիրառել տնային կալանքը։ Ըստ նրա՝ տնային կալանք է սահմանվում հիմնականում այն մարդկանց նկատմամբ, ովքեր ընհանրապես ոչ մի հանցավոր արարքի հետ առնչություն չունեն։

«Այսինքն՝ արդարադատության նախարարն այստեղ գլուխ գովալու բան ընդհանրապես չունի»,- ասաց նա։

Հարցին, թե ո՞ր հանցանքների դեպքում է տնային կալանք կիրառվում և որքա՞ն է դրա առավելագույն ժամկետը՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ հանցանքի տեսակն այստեղ կարևոր չէ, իսկ ժամեկտն էլ՝ նախաքննության ընթացքում կարող է մինչև 2 ամիս լինել։

«Երբ ասում եմ հանցանքի տեսակը կապ չունի, ամեն դեպքում դա ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց է, և այն կարող է կիրառվել բոլոր այն դեպքերում, երբ կիրառելի է կալանքը։ Այսինքն՝ տնային կալանք կարող են տալ այն դեպքում, եթե արարքը, որի մեջ մեղադրվում է անձը, նախատեսում է առնվազն ազատազրկման ձևով պատիժ»,- նշեց նա։

Արսեն Բաբայանը հավելեց, որ ոչ մեծ ծանրության հանցանքների դեպքում հնարավոր է տնային կալանք կիրառել, եթե հանցանք գործող անձն առաջին անգամ է դատապարտվում։ Նա վերահաստատեց, որ կալանք կամ տնային կալանք հնարավոր կիրառել միայն այն հանցանքների դեպքում, որոնք նախատեսում են ազատազրկում։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
01:25 Ոտքի կանգնեք՝ քշելու այս նախիրը․ քաղաքացին կոչ է անում արցախցիներին՝ միանալ պայքարին
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։ 
09:27 Ալեն Սիմոնյանը տարրական գիտելիքների չի տիրապետում, հրավիրում եմ դասընթացի. Կարին Տոնոյան
23:13 Իշխանություններն ակնարկում են, որ ընդդիմությունը իրոք պայքարի, ոչ թե պայքարի իմիտացիա ստեղծի
12:12 Մեզ հետ ուլտիմատումով չխոսաս, այ տղա. քաշքշուկ` Երեւան-Գյումրի ճանապարհին
13:40 Շիրա՛կ, ոտքի՛ կանգնիր. քայլերթ` հանուն հայրենիքի
18:23 «Կեռան թագուհու Ավետարանը»․ տեղի ունեցավ Էմմա Չուգասզյանի գրքի շնորհանդեսը
19:23 Փաշինյանի արտառոց սերը կտարածվի նաև տավուշցիների վրա՝ նրանց էլ ողողելով «40+10» հազարական դրամներով