Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 12-րդ տուրի մեկնարկային խաղում «Սարդարապատն» Արմավիրի Հ. Տոնոյանի անվան քաղաքային մարզադաշտում մարտական ոչ-ոքի խաղաց Չարենցավանի «Վանի» հետ (2-2)։
Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Կոնե Բուկարին։ Տանտերերը կարճ ժամանակ անց վերականգնեցին հավասարությունը. 17-րդ րոպեին աչքի ընկավ Լևոն Պետրոսյանը։ Երկրորդ խաղակեսում՝ 61-րդ րոպեին, Համլետ Մինասյանն առաջ մղեց «Սարդարապատին»։
Հանդիպման 81-րդ րոպեին չարենցավանյան թիմը մնաց 10 հոգով. երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց Ադեբայոն։ Չնայած մեկ խաղացող պակաս ունենալուն՝ «Վանը» կարողացավ փրկել խաղը. 88-րդ րոպեին Խալիլ Սամմանին խփեց հյուրերի երկրորդ գոլն ու ձևակերպեց հանդիպման վերջնական արդյունքը։
Այս ոչ-ոքիից հետո «Սարդարապատը» 17 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Վանը» 11 միավորով 8-րդն է։