Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:52 03-10-2023

2024 թ. հունվարի 1–ից առաջին ատյանի 206 դատավորի աշխատավարձ կհավելվի 60 տոկոսով. նախագիծ

ՀՀ կառավարությունն առաջարկում է 2024 թ. հունվարի 1–ից 60 տոկոսով հավելել ՀՀ առաջին ատյանի դատարանների, սնանկության և վարչական դատարանի դատավորների աշխատավարձը։ ՀՀ Ազգային ժողովում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը։

Նա նշեց, որ ՀՀ առաջին ատյանի 206 դատավորն ընդհանուր դատական համակարգի 66 տոկոսն են կազմում, և 2024 թ. հունվարի 1–ից նախատեսվող աշխատավարձի 60 տոկոս հավելումը ՀՀ պետական բյուջեից կպահանջի մոտավոր 1 մլրդ 400 մլն դրամի նոր ծախս։

«Դատական համակարգում ծանրաբեռնվածության ամենամեծ բեռը կրում են հենց առաջին ատյանի դատարանները։ Նախկինում հավելումներ են եղել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար, վերանայվել են նաև ՀՀ վճռաբեկ և ՀՀ սահմանադրական դատարանների դատավորների համար»,– նկատեց Բալյանը։

Փոխնախարարի հիմնավորմամբ` այս նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ առաջին ատյանի դատավորների վարձատրության վերանայմամբ, ինչպես նաև երաշխավորում է դատավորների անկախությունը առկա թափուր պաշտոնները համալրելու համար բարձր որակավորումներ ունեցող անձանց համար գրավչություն ապահովելու համար։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո