Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 00:53 02-03-2022

Ճապոնիան Լոռու մարզի հասարակական տրանսպորտի բարելավման համար 91,206 ԱՄՆ դոլար կտրամադրի

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի գլխավորած պատվիրակությանը, որից հետո դրամաշնորհային պայմանագիր է ստորագրվել, հայտնում են ՏԿԵ մամուլի ծառայությունից։

Մասնավորապես դեսպան Մասանորի Ֆուկուշիման և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը դրամաշնորհային պայմանագիր են ստորագրել։

Ըստ պայմանագրի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին «Լոռու մարզում հասարակական ավտոբուսի տրամադրման ծրագրի» համար «Grassroots Human Security» ծրագրի շրջանակում կտրամադրվի 91,206 ԱՄՆ դոլարի դրամաշնորհային աջակցություն:
«Ծրագրի նպատակն է բարելավել Լոռու մարզում տրանսպորտային ծառայությունների և մարզում մարդկանց, այդ թվում՝ հաշմանդամների կյանքի որակը՝ տրամադրելով հաշմանդամներին հարմար ավտոբուս դեպի Վանաձորը Դսեղին միացնող երթուղին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Արդյունքում ավելի քան 5000 մարդ կկարողանա օգտվել ավելի լավ տրանսպորտային ծառայություններից։ Կկառուցվեն կանգառներ, վարորդները կվերապատրաստվեն, իսկ տրանսպորտի շարժին հնարավոր կլինի հետևել բջջային հավելվածի միջոցով։
Նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանն այս տարիների ընթացքում Հայաստանում իրականացրած ծրագրերի համար և հույս հայտնել, որ առաջիկայում էլ բազմաթիվ նման ծրագրեր կիրականացվեն։
Նախարարն ու դեսպանը երկուստեք բարձր են գնահատել Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա համագործակցութունը տարբեր ոլորտներում։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի