Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին 10 րոպե առաջ - 17:09 09-11-2026

Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման համար 2027 թվականի բյուջեով նախատեսվել է 2 միլիարդ դրամ․ կայարանը կկառուցվի, թե ոչ՝ հասկանալի չէ. ֆինանսների նախարար

Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման համար 2027 թվականի բյուջեով նախատեսվել է 2 միլիարդ դրամ․ կայարանը կկառուցվի, թե՝ ոչ՝ շատ հասկանալի չէ, խորհրդարանում՝ 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հարցին, թե որքան է նախատեսվում տրամադրել Աջափնյակ մետրոյի կառուցման աշխատանքների համար:

«Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման համար նախատեսված է 2 միլիարդ դրամ։ Ինչո՞ւ է նախատեսված 2 միլիարդ դրամ․ մենք պայմանավորվածություն ունենք Երևանի քաղաքապետարանի հետ, որ եթե աշխատանքների ծավալը կամ ընթացքը ավելի արագ լինի, մենք այստեղ գումարներ կավելացնենք։ Խնդիրը նրանում է, որ հիմա պետք է մենք վերջնականացնենք բանակցությունները այն կազմակերպության հետ, ով որ ֆինանսավորելու է ծրագիրը, և գնման մրցույթ իրականացնենք, և մեր կարծիքով՝ 2 միլիարդից ավել նախատեսելը մյուս տարվա համար իրատեսական չէր լինի, և մենք այսպես 2 միլիարդ ենք դրել այն մտքով, որ եթե մենք ունենանք հաջողություն, և աշխատանքները նախատեսվածից ավելի արագ կգնան, մենք այստեղ գումար կավելացնենք։ Բայց ձեր հարցի պատասխանը՝ 2 միլիարդ»,- ասել է նա:

«Նախնական հաշվարկներով, նոր կայանի կառուցումը 100 միլիարդը գերազանցում էր: Այսինքն՝ ձեր ասած թվից 50 անգամ ավելի շատ գումար էր պետք։ Ես, որքանով ինֆորմացված եմ որպես նախկինում ավագանի, այդ գումարն ուրիշ ուղղությամբ է ուղղվելու»,-ասել է Մեսրոպ Մանուկյանը:

Ամենից շատ դիտված