Մամուլ 3 տարի առաջ - 08:46 27-05-2023

Ինչու ՔՊ-ն տապալեց դատավորի ընտրությունը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ինչու նախօրեին ՔՊ-ն տապալեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությունը։ Իշխող խմբակցության մեր աղբյուրից տեղեկացանք, որ ի սկզբանե հանձնարարված է եղել ԲԴԽ-ի կողմից ԱԺ ներկայացված 3 թեկնածուից քվեարկել Անի Մխիթարյանի օգտին, սակայն դրանից մեկ օր առաջ հրահանգել են չընտրել, քանի որ իբր պարզել են, որ դատավորը կապեր ունի նախկինների, սերտ հարաբերություններ՝ քրեական հեղինակությունների հետ։ Այժմ ԲԴԽ-ն 10-օրյա ժամկետում պետք է առաջադրի թեկնածուների հաջորդ եռյակին:

Հիշեցնենք․ ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Վահագն Թորոսյանի, Լիլիթ Խաչատրյանի եւ Անի Մխիթարյանի թեկնածությունները: ՔՊ 70 պատգամավորներից ոչ մեկը չմասնակցեց քվեարկությանը։ Այն դեպքում, երբ նույն օրը 67 կողմ ձայնով ընտրեցին Սերգեյ Մեղրյանին, Ելիզավետա Դանիելյանին եւ Լիզա Գրիգորյանին։ Քվեարկությունից հետո հայտարարվեց, որ կանոնակարգ-օրենքի համաձայն, եթե թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության 2-րդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած 2 թեկնածուները:

«Քանի որ մենք որեւէ թեկնածու չունենք, որը ձայն է ստացել, այս դեպքում 2-րդ փուլ չի կարող լինել՝ ըստ կանոնակարգի, հարցը ԲԴԽ-ի դաշտում է, ԲԴԽ-ն 10-օրյա ժամկետում պետք է առաջադրի թեկնածուների հաջորդ եռյակին»,- հայտարարեց Հակոբ Արշակյանը:
Իսկ թե ինչ է տեղի ունեցել Անի Մխիթարյանի հետ կապված՝ ԲԴԽ-ի առաջադրումից մինչեւ քվեարկությանը օրը, պարզ չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա
20:48 Ճոռոմ հայտարարություններ՝ բռնության դեմ պայքարի մասին, բայց դատաբժիշկ չկա
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
17:43 ԱՄՆ-ին Իրանի հետ գործարք պետք չէ. Թրամփ
16:27 Մինչև 28 տարեկանների համար ձեռք կբերվեն երկարատև ազդեցության ինսուլիններ
15:54 102-րդ ռազմաբազայի զինծառայողների կողմից ծեծի ենթարկված ուկրաինացին դուրս է գրվել Գյումրի ԲԿ-ից