Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:39 22-05-2023

Թե՞ զոհերի հարազատները նրանց ընտրազանգվածը չեն․ Ավետիք Իշխանյան

Ստախոսության և կեղծիքների մասնագետ-դավաճանը, որևէ արգելակ չունի։ Այդ արարածի կարգախոսն է․ «Փչիր, ստիր, կեղծիր,վաճառիր, տանջիր, սպանիր՝ վայելիր»։ Եվ այ գարշանքի շոու-ասուլիսին մասնակցում են տասնյակ լրագրողներ, հարցեր տալիս, դիմում․ «պարոն վարչապետ»։ Այս հերթական դավաճանական խոսքերին կհետևեն տարբեր ձևաչափերով լրջագույն քննարկումներ,իրավիճակի գնահատականներ կհնչեն, կասվի, թե ինչ է պետք անել և․․․։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Իսկ ճիվաղը հանգիստ կշարունակի հայրենիքի վաճառքը։

Զոհվածների ծնողները բողոքի նստացույց են անում։ Նրանց պետք է միանային բոլոր ընդդիմադիրները և բողոքը վերածեին համազգային ըմբոստության։ Թե՞ զոհերի հարազատները նրանց ընտրազանգվածը չեն։ 2020թ․ խայտառակ պարտությունից հետո, պարտության հետ չհաշտվող հազարավոր քաղաքացիներ դուրս ելան պայքարի, 2022թ․ սեպտեմբերյան խայտառակությունից հետո՝ նույնպես։ Եվ ամեն անգամ,չկար իր վրա պատասխանատվություն վերցնող, վճռական առաջնորդ, ինչպես այսօր։ Դրանք բոլորը ընդդիմության ընտրազանգվածը չէին։ Ընդդիմադիր տարբեր ուժեր սուր քննադատում են, բայց չեն միավորվում։Տպավորություն է ստեղծվում, որ ամեն ընդդիմադիր ուժ, գործիչ մտածում է․ «եթե ապստամբությունից հետո, ես չեմ գալու իշխանության, ապա․․․»։

Շուտով ԱԺ-ում, ինչպես լրագրողները, ընդդիմադիր պատգամավորները նույնպես, «սուր» հարցեր կուղղեն դավաճանին, դիմելով․ «պարոն վարչապետ»։

Լավ, մինչև ե՞րբ․․․»,- գրել է Իշխանյանը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան