Ներքին 9 րոպե առաջ - 13:24 13-11-2026

Հարյուրավոր միլիոն դրամի հարկեր չվճարելու դեպքեր` զրո պատասխանատվություն

Ծաղկաձոր և Արտաշատ համայնքների համապատասխան ՀՈԱԿ֊ները օրերս դիմել են Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան հանձնաժողովին` իրենց վճարման ենթակա հարկերը (համապատասխանաբար 183.7 և 34.3 միլիոն դրամ) չվճարելու դիմում֊
պատճառաբանություններով։

Հարկային մարմնի տվյալ ստորաբաժանումը, որը բարեբախտաբար դեռ չի կուսակցականացվել, բնականաբար դրանք մերժել է։

Այստեղ հարցը հետևյալն է. օրենքի տրամաբանությամբ` ի՞նչ տարբերություն, օրինակ, որևէ ընդդիմադիր գործարարին ենթակա կառույցների (ՍՊԸ, ՓԲԸ) կողմից չվճարված կամ թաքցված հարկերի և ՔՊ-ական համայնքապետերի ենթակա կառույցների (ՀՈԱԿ, ՊՈԱԿ) կողմից չվճարված կամ թաքցված հարկի գումարների միջև։

Պատասխանը` ոչ մի, հետևաբար արդարադատությունը պետք է կիրառվի միանման իսկ հարգարժան փաստաբանները դատարաններում հիմնականում ներկայացնեն համեմատություններ կամ համանման իրավիճակներ։