Ներքին 3 տարի առաջ - 10:11 02-05-2023

Նոր լրատվամիջոց` հայկական դաշտում

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի նախկին ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նոր լրատվամիջոց է հիմնադրել՝ alphanews.am: Այս օրերին նրա թիմի անդամները ակտիվորեն «կաստինգ» են անում՝ ընտրելով թիմի անդամներ։

Ամենաուշագրավն այն է, որ նոր կայքի ղեկավար անձնակազմը ամենուր հայտարարում է, թե նոր լրատվամիջոցը ապաքաղաքական է լինելու, որևէ քաղաքական ուժի չի աջակցելու, բայց ամբողջ թիմը քոչարյանականներն են։

Հարց է առաջանում՝ եթե Քոչարյանը միջոցներ ունի նոր լրատվամիջոց ստեղծելու, ապա ինչու ընդամենը ամիսներ առաջ փակեց իր լրատվամիջոցները՝ կրճատելով ֆինանսավորումը։

Եվ ինչ երաշխիք կա, որ այս լրատվամիջոցը ապագա է ունենալու։

Նոր լրատվամիջոցի ստեղծումը հետաքրքիր է նաև քաղաքական իմաստով, մասնավորապես՝ ինչ պլաններ ունի երկրորդ նախագահը առաջիկայում, երբ տևական ժամանակ աչքի չի ընկնում քաղաքական պայքարով, ակտիվությամբ։

Ամենից շատ դիտված

23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
09:01 Լենինի հետքերով. 12 զույգ «Եղվարդի» բոթաս` ՀՀ նախագահի համար
09:50 Բեռլինի անտառներում զենքի գաղտնի պահեստ է հայտնաբերվել․ կասկածները տանում են դեպի Ռուսաստան
15:36 32.000 դոլարանոց զգեստը՝ 8000 դոլարով. ամուսնալուծությունից հետո Մենչի դուստրը վաճառում է հարսանեկան շքեղ զգեստը
15:00 ԱԱԾ֊ն դատի է տվել ՊԵԿ պաշտոնյային` պահանջելով իր 7 միլիոնը
13:54 Ջրասուզակ Վահե Մելքոնյանի աշխատավարձը պաշտոնապես բարձրացվել է
13:06 Ադրբեջանը ոչ Արծվաշեն է մեզ տալու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո