Արտաքին 2 տարի առաջ - 22:16 09-10-2024

ԱՄՆ-ը դեռ տեղյակ չէ Իրանին Իսրայելի նախատեսած պատասխան հարվածի մանրամասներին. ամերիկյան լրատվամիջոց

Միացյալ Նահանգներին դեռևս չի հաջողվել պարզել, թե Իսրայելն ինչպես է պատրաստվում պատասխանել հոկտեմբերի 1-ին Իրանի իրականացրած հրթիռային հարձակմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ամերիկյան The Wall Street Journal հանդեսը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։

Վերջիններս նշել են, որ Իսրայելն առայժմ հրաժարվում է ամերիկյան վարչակազմին հայտնել պատասխան հարված հասցնելու իր ծրագրերի մանրամասները։

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Սպիտակ տանը զայրացած են այն հանգամանքից, որ Իսրայելի գործողությունները բազմիցս անակնկալի են բերել ԱՄՆ-ին: Մասնավորապես, այդպես է եղել սեպտեմբերին «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի սպանության ժամանակ։ Ըստ ամերիկյան իշխանությունների ներկայացուցչի, հետագայում Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտից հետաքրքրվել է, թե Իսրայելը պատրա՞ստ է միայնակ պաշտպանվել, քանի որ Վաշինգտոնին չի ծանուցել իրավիճակի զարգացման մասին: Օսթինը դժգոհ է եղել այն հանգամանքից, որ փոփոխվող իրավիճակում ԱՄՆ-ը սուղ ժամանակ է ունեցել իր զորքեր տեղակայելու և Իսրայելին կամ ամերիկյան այլ զինվորականներին օգնության հասնելու համար:

Ամերիկացի պաշտոնյաները չեն հաստատել, որ Իսրայելն իրենց նախապես կտեղեկացնի Իրանի վրա սպասվող հարձակման մասին։
Իսրայելի իշխանությունների ներկայացուցչի հավաստմամբ՝ այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախորդ գիշեր Գալանտին չի թույլատրել մեկնել ԱՄՆ՝ Պենտագոնում Օսթինի հետ բանակցելու: ԱՄՆ վարչակազմի որոշ անդամներ մտադիր էին ավելի շատ տեղեկատվություն ստանալ այդ հանդիպման ընթացքում։ Այս պահին, ինչպես խոստովանել են ԱՄՆ-ի իշխանությունների ներկայացուցիչները, իրենք տեղեկություն չունեն Իսրայելի նախատեսած հարվածի ժամկետների և նպատակների մասին։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ