Արտաքին 1 տարի առաջ - 22:44 28-07-2025

Ադրբեջանում ոչ մի տեղական անկախ լրատվամիջոց չի մնացել. Amnesty International

Ադրբեջանում քննադատող լրագրողները ենթարկվում են հետապնդումների և դաժան հաշվեհարդարների, ներառյալ ՝ կամայական ձերբակալությունների, կեղծ մեղադրանքների, անարդար դատավարությունների և դաժան պայմաններում երկարատև բանտարկության։

Այս մասին գրում է Amnesty Internationalմիջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։

Ազատ լրատվամիջոցների և այլախոհության նկատմամբ կառավարության ճնշումները սրվել են 2024 թվականի նոյեմբերին՝ երկրում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովից անցկացումից առաջ։ Երկրի իշխանությունները չէին կարող թույլ տալ, որ միջազգային հանրությունը ուշադրություն դարձնի Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին, կամ որ երկրի հեղինակությունը խաթարվի շրջակա միջավայրի անփութության, կոռուպցիայի կամ այլ չարաշահումների մեղադրանքներով։

Հետևաբար, կառավարությունը հետապնդում էր իր գործողությունները քննադատել փորձող յուրաքանչյուրին։ COP29-ից հետո ճնշումները միայն ուժեղացան։ Իշխանությունները հատկապես թիրախավորել են անկախ լրատվամիջոցների, մասնավորապես՝ Abzas Media-ի, Meydan TV-ի, Toplum TV-ի, Kanal 13-ի և Kanal 11-ի լրագրողներին, որոնցից շատերը լուսաբանել են իշխանության չարաշահման և կոռուպցիային, շրջակա միջավայրի հարցերին և մարդու իրավունքներին առնչվող խախտումները։

Այժմ, ըստ Amnesty International-ի, COP29-ից մեկ տարի էլ չանցած, երկրում չի մնացել ոչ մի անկախ ազգային լրատվամիջոց։ 2001 թվականին Եվրոպայի խորհրդին անդամակցելուց ի վեր Ադրբեջանն ունի քաղաքական դրդապատճառներով բանտարկված լրատվամիջոցների աշխատողների ամենաբարձր թիվը։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը