Ներքին 3 տարի առաջ - 21:47 28-04-2023

Նիկոլանման մարդիկ ամեն ազգի մեջ էլ կան, բայց այսքան զոհ չեն տվել․ Արաբոյի Մանվել

«Արաբո» կամավորական ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն ասում է, որ պայքարը չի ավարտվել, և պետք է պատրաստ լինենք սպասվող պատերազմին։ Հրամանատարը նկատում է, որ արցախյան առաջին պատերազմի ժամանակ անիշխանություն էր, բայց տղերքը ամեն բան արեցին, որ Արցախի հողերը ազատագրեն․ «Ադրբեջանցիները այդ տարիներին ներքին զորքերի զենքերը պահեցին, բայց մերոնք հանձնեցին։ Ծանր օրեր ապրեցինք, պատերազմեցինք և եկանք, հասանք այս օրվան, որ այս մարդը, առանց որևէ խղճմտանքի, այսպիսի ստորացուցիչ պայմանագիր ստորագրեր․ ամեն մարդ դրան ընդունակ չէր լինի։ Նիկոլանման մարդիկ ամեն ազգի մեջ էլ կան։ Նա չէր ուզում ունենալ ամուր, իսկական հայրենիք, ու դրա համար շատերը մնացին բախտի քմահաճույքին»,-ասում է Մանվել Եղիազարյանը։

Մանվել Եղիազարյանը գտնում է, որ Փաշինյանի պաշտոնավարումը շարունակվելու պարագայում ավելի շատ կորուստ կունենանք։

«Մեր ժողովրդին շփոթված վիճակի մեջ են դրել։ Հայը պետք է դուրս գա այս վիճակից ու առաջ նայի»,-ընդգծում է հրամանատարը։

Անդրադառնալով շրջափակված Արցախին և առավել ծանր վիճակում գտնվող լիովին մեկուսացած գյուղերին՝ Մանվել Եղիազարյանը ասաց․ «Յոթ ամիս ու տասնութ օր մենք՝ «Արաբո» ջոկատի տղաներս, եղել ենք Մարտունաշենում շրջափակման մեջ։ Մեզ միայն ուղղաթիռներով ինչ-որ չափով հաց ու զենք են բերել։ Այն ժամանակ չկար հակաօդային պաշտպանություն, բայց մեզ հաջողվեց դուրս գալ այդ վիճակից։ Հիմա իրավիճակը ավելի վատ է, և պետք է իրատես լինենք։ Նորմալ պետություն ունենալու դեպքում մենք բազմաթիվ խնդիրներ կլուծեինք։ Պետք է ուժեղանանք, որովհետև ինչքան թույլ լինենք, այնքան մեր գլխին հարվածելու են»,-եզրափակում է «Արաբո» ջոկատի հրամանատարը։

Ամենից շատ դիտված

19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
12:00 Բացակայում է «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի աշխատողների թիվը
14:00 Պայթյուն՝ ՌԴ-ում, Եվրոպան աջակցում է ՀՀ-ին, Ադրբեջանը՝ Եվրոպային, ֆուտբոլային կոշտ զգուշացում
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
20:48 Ճոռոմ հայտարարություններ՝ բռնության դեմ պայքարի մասին, բայց դատաբժիշկ չկա
11:11 Հարձակում 2-րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա․ «Շևրոլե»-ի վարորդը թքել է նրա վրա․ news.am
12:20 Արտակարգ դեպք գազալցակայանում․ պայթյունի պատճառները պարզվում են
21:48 Չորսուկես ամիս է՝ ճանապարհը քանդված է, զրո արձագանք
19:37 Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները
19:22 «Ադանա» ռեստորանի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց