Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 31-01-2025

Փաշինյանը պետք է խթանի, որ ծնունդը շատանա ազգի մեջ, բայց հակառակն է անում․ հարցում

Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ ծննդօգնությունը կարող է լինել վճարովի։ Նրա խոսքով՝ պետությունը միլիարդներ է ծախսում ծննդօգնությունը 100 տոկոսով պետական ֆինանսավորելու համար. «Բայց արդյոք բոլորը դրա կարիքն ունեն:

Հիմա այստեղ կարող է հարց ծագել՝ կարո՞ղ ենք մենք դնել մարդու աշխատավարձը, ասել՝ այ այս շեմից ով ավելի աշխատավարձ է ստանում, նրան չենք ֆինանսավորում առողջապահությունը, ով պակաս է ստանում՝ ֆինանսավորում ենք, բայց աշխատավարձը օբյեկտիվ ցուցիչ չէ: Մենք մարդու սոցիալական վիճակ չենք կարող գնահատել աշխատավարձով: Ենթադրենք 2-3 միլիոն աշխատավարձ ստացողների մեջ կամ մարդիկ, որոնք 20 միլիոն ավանդ ունեն բանկում և կան մարդիկ, ովքեր զրո ավանդ ունեն կամ էլ իրենց ընտանիքի անդամների առողջապահության վրա 5 միլիոն դրամի ծախս են իրականացրել»,- ասել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Փաշինյանն առաջարկում է, որ բանկում ավանդ ունեցողների համար ծննդաբերությունը լինի վճարովի։ Ինչպե՞ս եք վերաբերվում դրան»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ դա շատ վատ է և բացասական կանդրադառնա ծնելիության վրա։
«Չի կարելի, ոնց կարելի ա։ Տենց արդեն ծննդաբերությունը չեն անի մարդիկ, ավելի կվատանա վիճակը»,-պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ վստահում է իշխանություններին։ «Անկեղծ ասած ես վստահում եմ մեր իշխանությանը»,-ասաց նա։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ վատ է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի ցանկացած ասածի։ «Վատ եմ վերաբերում էն ամեն ինչին, ինչ Փաշինյանը քնում-զարթնում ասում ա։ Զզվում ենք դրանից»,- ասաց նա։

«Շատ վատ ա։ Էլ էրեխա էլ չեն բերի խեղճ ժողովուրդը։ Հակառակը ինքը պետք է խթանի, որ ծնունդը ավելանա ազգի մեջ։ Ես էլ չգիտեմ ինչ մտածեմ դրա մասին»,-պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից