Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:31 27-04-2023

Բացի ՌԴ-ից՝ որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի. Փաշինյան


Ադրբեջանը շարունակաբար սրում է իրավիճակը տարածաշրջանում, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս անգամ ապօրինի կերպով հսկիչ անցագրային կետ են տեղադրել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքում։ Եթե մինչև հիմա Լաչինի միջանցքը փակ էր կեղծ բնապահպանական ակցիայի պատրվակով, հիմա, արդեն, պաշտոնապես փակվել է Ադրբեջանի կողմից։ Սա ոչ միայն տարածաշրջանում լարվածությունը մեծացնելուն, այլև ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը խորացնելուն ուղղված սադրիչ քայլ է», - ասաց նա՝ հավեելով, որ միջազգային հանրությունը այս անգամ հստակ գնահատական է տվել ադրբեջանական հսկիչ անցագրային կետի տեղադրմանը Լաչինի միջանցքում․ «Բայց կարևոր է նաև արձանագրել այս և դրան նախորդած մի շարք գործողությունների իրական ու խորքային նպատակը։ Այդ նպատակը ԼՂ հայության էթնիկ զտումներ ու ցեղասպանություն իրականացնելն է և հենց սա պետք է լինի մեր բոլորիս, միջազգային հանրության ուշադրության առարկան»։

Վարչապետի խոսքով՝ հաջորդ հարցը, որ Լաչինի միջանցքում հսկիչ անցագրային կետ տեղադրելով ավելի է սրում, հետևյալն է՝ որքանով է Ադրբեջանն իրեն պարտավորված զգում կատարել իր՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները․ «Լաչինի միջանցքում հսկիչ անցագրային կետի տեղադրումը 2020 թվականի նոյեմբեի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր, նրա խոսքով, Ադրբեջանը խախտել է եռակողմ հայտարարության բոլոր կետերը։ Այս ամենի արձանագրումը, սակայն, պետք է բերի կոնկրետ եզրակացությունների։ ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանքը և այսպիսով ապահովի միանցքի բնականոն գործունեությունը, այսինքն՝ բացի ՌԴ-ից՝ որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի։ Ադրբեջանն էլ չպետք է խոչընդոտի միջանցքով ազատ երթևեկությունը։ Սա ճշգրիտ այն է, ինչ նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ», - ասաց վարչապետը։

Ամենից շատ դիտված

19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
12:00 Բացակայում է «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի աշխատողների թիվը
14:00 Պայթյուն՝ ՌԴ-ում, Եվրոպան աջակցում է ՀՀ-ին, Ադրբեջանը՝ Եվրոպային, ֆուտբոլային կոշտ զգուշացում
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
20:48 Ճոռոմ հայտարարություններ՝ բռնության դեմ պայքարի մասին, բայց դատաբժիշկ չկա
11:11 Հարձակում 2-րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա․ «Շևրոլե»-ի վարորդը թքել է նրա վրա․ news.am
12:20 Արտակարգ դեպք գազալցակայանում․ պայթյունի պատճառները պարզվում են
21:48 Չորսուկես ամիս է՝ ճանապարհը քանդված է, զրո արձագանք
19:37 Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները
19:22 «Ադանա» ռեստորանի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց