Երևան +13°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 00:20 25-04-2023

Կեցցե՛ն մեր զոհերը

Հատկապես վերջին 2-3 տարիներին մի տեսակ մոդայիկ է դարձել ամեն քայլն ու ամեն գործողությունը հանրայնացնելը՝ գինի խմելուց, մինչև ծաղիկ խոնարհել։ Թերևս ամենաթարմ օրինակը առավոտից համացանցը ողողած լուսանկարներն են, որտեղ իրար հերթ չտալով ծաղիկ են խոնարհում ու կից լալահառաչ տեքստեր գրում։

Մեկը Ծիծեռնակաբերդում ծաղիկ խոնարհելու նկար էր հրապարակել ու կից գրել՝ շնորհակալ ենք Ձեզ...

Գուցե Եռաբլուրի հետ էր շփոթե՞լ, կամ ի՞նչ իմանաս, գուցե արարքը տեղավորվում էր վարչապետի ասած՝ կեցցե՛ն մեր զոհերը տրամաբանության մեջ։